Մեծ Բրիտանիայում հրազենային զենքի կիրառմամբ զանգվածային սպանություն է տեղի ունեցել․ զոհերի թվում կա 5-ամյա երեխա

Լուրեր

13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
Բոլորը

Մեծ Բրիտանիայում վերջին 11 տարվա ընթացքում առաջին անգամ հրազենային զենքի կիրառմամբ զանգվածային սպանություն է տեղի ունեցել։ 5 մարդ, այդ թվում նաև մեկ երեխա, սպանվել են Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Պլիմութ քաղաքում, գրում է Reuters-ը։

Ականատեսներից մեկի խոսքով՝  կիսաավտոմատ զենքով զինված տղամարդը կոտրել է տներից մեկի դուռը, ինչից հետո կրակ է բացել այնտեղ գտնվող մոր և նրա երեխայի վրա։  Դրանից հետո նա քայլեր է ձեռնարկել դեպքի վայրից փախուստի դիմելու ուղղությամբ, վազել է մոտակա զբոսայգով ու այնտեղ երկու մարդու գնդակահարել, ովքեր շների հետ զբոսնելիս են եղել։

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ հարձակվողը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղացիները պարզել են, որ կրակողը Ջեյք Դևիսոնն է:

Միջադեպը տեղի է ունեցել երեկոյան ժամը 6 -ի սահմաններում, Քեյհեմ շրջանում:

The Guardian- ը նշում է, որ հրաձգության պատճառը կարող էր լինել «ընտանեկան կոնֆլիկտը»:

Ինչպես նշում է Daily Mail- ը, հրաձիգը ինքնասպանություն է գործել (այլ աղբյուրների համաձայն՝ նրան գնդակահարել են ոստիկանները):

The Times- ը հայտնում է, որ զոհվածների թվում կա հինգ տարեկան աղջիկ:

Տաթև Ֆռանգյան