Շոգը՝ որպես նախազգուշացում․ մարդկությունն ունի 9 տարի ժամանակ․ Euronews

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Ըստ Ցելսիուսի մինչեւ 48,8 աստիճան։ Մինչ Միջերկրածովյան երկրները պայքարում են անոմալ շոգ ամռան հետևանքների դեմ, Սիցիլիայի Կատենանուովա կոմունան արդեն գերազանցել է համաեվրոպական քառասունամյա ջերմաստիճանային ռեկորդը: Եվ սա դեռ վերջը չէ, զգուշացնում են օդերևութաբանները: Շոգի գագաթնակետն առջևում է, գրում է Euronews-ը:

«Որպես փորձագետ՝ ես տպավորված էի վերջին արտակարգ եղանակային իրադարձությունների ինտենսիվությամբ, յուրաքանչյուր նոր շաբաթվա ընթացքում գրանցված ռեկորդներով: Մենք՝ կլիմատոլոգներս, զարմանում ենք կլիմայի փոփոխության արագության վրա: Այն, ինչ տեսնում ենք հիմա, թույլ է տալիս հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել կլիմայի ճգնաժամը դարավերջին: Կլիմայի փոփոխության միջկառավարական վեհաժողովի զեկույցում ասվում է, որ մեզ մնում է ընդամենը 9 տարի՝ իրավիճակը շտկելու և ճգնաժամի ազդեցությունը սահմանափակելու համար», – ասում է ENEA կլիմայի մոդելավորման լաբորատորիայի ղեկավար Ջանմարիա Սանինոն։

«Հնարավոր ռիսկերի թվում է նման ջերմային ալիքների թվի աճը։ Դրանք կարող են ավելի ինտենսիվ դառնալ, տևել ավելի քան մեկ շաբաթ կամ 10 օր` մինչև 1 ամիս, և գուցե նույնիսկ ավելի երկար, եթե խոսքը Միջերկրականի մասին է: Յուրաքանչյուր ջերմային ալիքի ջերմաստիճանը կարող է բարձրանալ: Մյուս ասպեկտը, որն արդեն ազդել է կլիմայի փոփոխության վրա, ծովի մակարդակի բարձրացումն է», – նշում է փորձագետը:

Իսկ սա նշանակում է, որ ջրհեղեղների հավանականությունը մեծանում է, ինչպես եղավ Գերմանիայում հուլիսին՝ տասնյակ մարդկանց կյանքեր խլելով: Այս բոլոր բնական աղետները մարդու ձեռքի գործն են, ընդգծում է Euronews-ը՝ նշելով, որ փորձագետները հոդորում են, որ ժամանակն է փոխել անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։

Տաթև Ֆռանգյան