Վորոնեժում 35 ուղևորով ավտոբուս է պայթել․ կան վիրավորներ ու զոհ․ կատարվածի տարբեր վարկածներ են դիտարկվում

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՌԴ Վորոնեժ քաղաքում ավտոբուսի պայթյունի հետևանքով 19 մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։ Այս մասին հայտնել են ՌԴ Առողջապահության նախարարության մամլո ծառայությունից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվում էր 18 տուժածի մասին․ վիրավոր կանանցից մեկը, որը ծանր վիրավորում էր ստացել, մահացել է հիվանդանոցում։

«Տուժածները հոսպիտալացվել են Վորոնեժի հիվանդանոցում տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով․ 3-ի վիճակը գնահատվում է ծանր, 8 մարդ միջին ծանրության վիճակում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

«ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը, որում գտնվել է 35 ուղևոր, պայթել է Վորոնեժի «Չիժովի պատկերասրահ» առևտրի կենտրոնի մոտ նախօրեին երեկոյան։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատաքներ կամ ծառայություններ մատուցել հոդվածով։

ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեից նշել են, որ դիտարկվում է կատարվածի տարբեր վարկածներ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան