Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

Լուրեր

09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր պետք է շարունակվեր Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը, սակայն նիստը հետաձգվեց:

Դատավոր Հովհաննիսյանը միջնորդություն էր ներկայացրել Խորհրդին, պատճառաբանելով, որ այսօր միմյանց հաջորդող 4 դատական նիստեր կան իր վարույթում՝ որոշներով գործը ավարտական փուլում է: Հովհաննիսյանը միջնորդել էր նիստը այլ օր նշանակել:

ԲԴԽ-ն որոշեց բավարարել միջնորդությունը և կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ քննությունը հետաձգել՝ նշանակելով օգոստոսի 19-ին՝ ժամը 15.00-ին:

Հիշեցնենք՝ ինչպես պնդում է Արման Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարությունն իր դեմ կարգապահական վարույթ է հարուցել՝ ամիսներ առաջ վարչապետի մահափորձի գործով մեղադրյալ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին չկալանավորելու համար։ Դատավորի խոսքով՝ գործը հսկող դատախազը տեղեկանք է կազմել այն մասին, որ իր կայացրած որոշումը դուրս է օրինականության սահմաններից։