Սերժ Սարգսյանն ինքն է հրաժարվել առանձնատնից, երբ դուք իշխանություն չէիք. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
17.09.2026 | 10:38
Քաղաքացիները կարող են իրենց եկամտային հարկից գումար հատկացնել ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին ու կուսակցություններին․ նախագիծը Կառավարության նիստի օրակարգում է
17.09.2026 | 10:35
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան կմրցեն իրար հետ
17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Երբ առաջարկվում է կառավարական ամառանոցը որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու առումով տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից ջղաձգումներ են առաջանում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Անգամ եթե նախկինում սխալ ենք արել և չենք առաջարկել, դա չի նշանակում, որ հիմա նման ջղաձգումներ պետք է առաջանան։ Հանրային սեփականության կառավարման մասին է խոսքը: Ասում եք՝ այլ հարմար հնարավորություններ կան. խնդիր չէ, քննարկենք, բայց նման ջղաձգումներով արձագանքը բացարձակ տեղին չէ»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հիշեցրեց, որ պաշտոնաթող նախագահներին սոցիալական պաշտպանության շրջանակներում ցուցաբերվող պետական օժանդակության մասին օրենքն ընդունվել է 1996 թվականի փետրվարի 19-ին:

Հիշեցնենք՝ Ռուբինյանը կարծիք էր հայտնել, թե նախկինում ՀՅԴ-ն և Մինասյանը դեմ չեն եղել, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին տուն տրամադրվի կառավարական ամառանոցից։

«Այո, ես կառավարության անդամ եմ եղել և առնչվել եմ այդ հարցին,- նշեց Մինասյանը: -Երբ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, ՀՅԴ-ի գործունեությունն ապօրինաբար կասեցված էր, և եթե պահանջ ունեք ներկայացնելու, թե ինչու է այս օրենքն ընդունվել, արդեն պարզ է, թե ում պետք է այն ներկայացնեք։

Այս օրենքի կատարման ապահովման շրջանակում մինչև 2018թ․ մարտի 7-ը, երբ ձեր կողմից հնարավոր իշխանափոխության մասին խոսք չկար, այս օրենքում շատ փոփոխություններ են կատարվել։

2018թ․-ին, երբ այդ առանձնատունը հատկացվում էր Սերժ Սարգսյանին, ապրիլի 19-ի կառավարության հենց առաջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հրաժարվել էր դրանից։ Դուք այդ ժամանակ չկայիք, իշխանափոխություն չկար, դուք իշխանություն չէիք: Սա է ճշմարտությունը, ես փաստերով եմ խոսում։ Այո, գուցե հանրային տրամադրություններն ազդեցին, բայց մի՛ ասեք՝ թե ձեր իշխանության գալով եղավ այդ ամեն ինչը:

Ի վերջո, պետության պարտավորությունն է պաշտոնաթող նախագահին անհրաժեշտ տարածքով ապահովելը։ Սա բոլոր նախագահներին է վերաբերում։ Իսկ դուք նայեք, թե ձեր օրոք ինչ արտոնություններ եք սահմանել վարչապետի համար»,- ասաց Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: