Արմեն Գևորգյանը հաստատեց` կինը Չեխիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն ունի․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
11.08.2021 | 16:54Ճի՞շտ են այն հրապարակումները, որ ձեր կինը Չեխիայում ունի անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն, և ո՞ր թվականից է այդ ամենն իրականացվում: ԱԺ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տարածաշրջանային և եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արմեն Գևորգյանին:
Արմեն Գևորգյանը հաստատեց, որ կինը Չեխիայում անշարժ գույքի վաճառքով զբաղվող ընկերություն ունի: «Այո՛, դա ճիշտ է, 2016թ. այդ մասին հրապարակումներ եղել են, դրանք չեն հերքվել»,- նշեց Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: