Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար․ Արշակ Կարապետյան

Լուրեր

14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
Բոլորը

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի զինված ուժերի արդիականացմանն ու բարեփոխումներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սեյգեյ Շոյգուն Մոսկվայում ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարևոր նշանակություն ենք տալիս մեր համագործակցությանը ռազմական ոլորտում, ինչպես երկկողմ, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի ձևաչափում։ Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանի ԶՈՒ-ի բարեփոխման ծրագրի իրագործմանը»,- ասել է Շոյգուն։

Նա նաև ասել է, որ ՀՀ տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան, որը լավ համալրված է ու հանդիսանում է անվտանգության երաշխավորը։

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն ու առանցքային գործընկերն է Հարավային Կովկասում անվտանգության ապահովման և մենք հետաքրքված ենք այդ տարածաշրջանում կայունության պահպանմանը»,-ասել է ռուս նախարարը։

Իր հերթին Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Շոյգուին Հայաստանի ԶՈւ-ի վերականգմանը աջակցելու պատրաստկամության համար։ Նա նշել է, որ իր առաջին օտարերկրյա այցը որպես պաշտպանության նախարար կատարում է ՌԴ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է։

«Ռուսաստանը միակ երկիրն է, որը իրական արդյունք է տալիս հայ ժողովրդի անվտանգության ապահովման համար ու այսօր անվտանգության հարցերով զբաղվում ոչ միայն ԼՂ-ում, այլև Հայաստանի սահմանին։ Մենք պատարստ ենք սերտ ու արդյունավետ համագործակցության»,- Արշակ Կարապետյանի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Էմմա Չոբանյան