Դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնիի հայցն ընդդեմ Դմիտրի Պեսկովի

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Դատարանը մերժել է ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ իր պատիվն ու գործարար համբավը պաշտպանելու վերաբերյալ հայցն ընդդեմ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի։ Չինովնիկը հայտարարել էր, որ Նավալնին կապված է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մոսկվայի Պրեսնենի դատարանում «Ինտերֆաքսին» հայտնել են, որ Նավալնիի դեմ հայցային պահանջները մերժվել են՝ մանրամասներ չներկայացնելով։ Մերժման պատճառների մասին չի հայտնել նաև փաստաբան Վալերի Արշինովան։

«Պրեսնինսկու դատարանը մերժեց մեր հայցը՝ առանց որևէ ապացույցի Պեսկովի կողմից և դատական լսումներին նրա մասնակցության»,- գրել է նա Twitter-ում։

Հիշեցնենք՝ լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել էր՝ «հաշվի առնելով այն փաստը, որ հիվանդի հետ (նկատի ուներ Նավալնիին,-խմբ) աշխատում են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցները, նա ասում է այն, ինչ իրեն թելադրում են այդ վարչության ղեկավարները» և «ավելի լավ է, եթե այդ կազմակերպությունը երկխոսություն վարի ոչ թե մեզ հետ, այլ ուղղակիորեն իր ռուս գործընկերների՝ արտաքին հետախուզական ծառայության, գլխավոր հետախուզական վարչության և այլ հատուկ ծառայությունների հետ»:

Ներկայացված հայցադիմումով Նավալնին պահանջում է Պեսկովի հնչեցրած խոսքերը ճանաչել իրականությանը չհամապատասխանող, քանի որ դրանք վարկաբեկել են իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: