Էջմիածնում վարձակալը դաժանաբար սպանել է տանտիրոջն ու վնասել նրա կնոջն ու հարևանին․ ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ, օգոստոսի 8-ին` ժամը 06:35-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալը դանակահարել է տան սեփականատերերին և իր սկեսրայրին:

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 06:35-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկում վարձակալական հիմունքներով բնակվող անձը, նույն տան սեփականատիրոջը և վերջինիս կնոջը դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, խոհանոցային դանակներով անկանոն հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր հատվածներին: Աղմուկը լսելով՝ օգնության է շտապել հարևանը, որին տեսնելով՝ վարձակալը դանակներով հարվածներ է հասցրել նաև նրա մարմնի տարբեր հատվածներին: Այնուհետև վարձակալը փորձել է դիմել փախուստի, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով տան սեփականատերը մահացել է, իսկ նրա կինն ու հարևանը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է՝ վերը նկարագրված հանցագործությունը կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է: