Լրանում է ԱԳ նախարարի թեկնածուին ներկայացնելու վերջնաժամկետը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Օգոստոսի 2-ից՝ Նիկոլ Փաշինյանի օրենքի ուժով վարչապետի պաշտոնում վերանշանակումից հետո, սկսվեց կառավարության ձևավորման գործընթացը։ Նույն օրն ու դրան հաջորդող մյուս օրերին եղան մի շարք նշանակումներ ու վերանշանակումներ, մասնավորապես, նշանակվեցին պաշտպանության, աշխատանքի և սոցիալական հարցերի, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, ֆինանսների, ԿԳՄՍ, արդարադատության և միայն վերջում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները։

Մինչ այս պահը թափուր է մնում միայն ԱԳ նախարարի պաշտոնը։

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հոդված 3-ը սահմանում է․ «Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին է ներկայացնում փոխվարչապետների և նախարարների թեկնածու նշանակելու մասին գրավոր առաջարկություն, որը ներառում է համապատասխան թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը և համապատասխան պաշտոնը, որում առաջարկվում է նշանակել նրան»:

Նախագահի աշխատակազմից Factor.am-ին հայտնեցին, որ նախագահը վարչապետից դեռևս առաջարկ չի ստացել ԱԳ նախարար նշանակելու վերաբերյալ։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Factor.am-ի հետ զրույցում, հղում անելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքին, նշեց․ «Եթե հաշվի առնենք, որ վարչապետը նշանակվել է երկուշաբթի, ուրեմն նախարարի թեկնածուին նշանակելու մասին գրավոր առաջարկություն ներկայացնելու ժամկետը լրանում է շաբաթ»,- ասաց Մելիքյանը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը, սակայն, նշում է, որ նախագահին ԱԳ նախարար նշանակելու մասին գրավոր առաջարկություն ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր:

«Քանի որ վարչապետի կողմից նախարարի թեկնածու պետք է առաջադրվի 5-օրյա ժամկետում, ապա պետք է հաշվենք նշանակման օրը ներառյալ։ Այսօր լրանում է այդ ժամկետը, և վարչապետը պարտավոր է նախարարի թեկնածուին կամ թեկնածուներին ներկայացնել նախագահի հաստատմանը։ Չներկայացնելը սահմանադրական նորմի խախտում է, իսկ 15-օրյա ժամկետում կառավարությունն ամբողջությամբ պետք է ձևավորված լինի»,- նկատեց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ ԱԳ նախարարի պարտականություններն այս պահին կատարում է ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը նշանակվել էր ԱԳ նախարարի առաջին տեղակալ։ Երկու օր առաջ էլ Գրիգորյանի հրամանով ԱԳՆ մամուլի քարտուղար էր նշանակվել նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Վահան Հունանյանը։

Արփի Հակոբյան