Պաշտպանության և առողջապահության ոլորտները կհամալրվեն բարձր որակավորմամբ բժշկական կադրերով

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում հաստատվել են 2021/2022 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Որոշման ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրում՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:

Ըստ այդմ՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացվել է կլինիկական օրդինատուրայի 10, Առողջապահության նախարարությանը՝ 58, Արցախի Հանրապետությանը՝ 17, Պաշտպանության նախարարությանը՝ 10 ընդունելության տեղ։ ՊՆ-ին հատկացվել է նաև ինտերնատուրայի 67 ընդունելության տեղ։

Վերոնշյալ թվաքանակները ձևավորվել են՝ հիմք ընդունելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, ինչպես նաև միջպետական և միջգերատես¬չական պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետությունների բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտող, 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչման ենթակա և ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ԵՊԲՀ-ի ինտերնատուրա 1 տարի ժամկետով ուսումնառության գործուղվելու ցանկություն հայտնած քաղաքացիների թիվը:

Արցախի Հանրապետությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը։ Դրանք ներկայացնելիս հաշվի են առնվել առողջապահական համակարգում և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը, ինչպես նաև մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու և Երևանի կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը։

Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացման նպատակն է կանոնակարգել ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը: Օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը: Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:

Որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը թույլատրվել է համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա տրամադրված տեղերի շրջանակում իրականացնել թափուր մնացած տեղերի վերաբաշխում: