Թուրքիայում կարծում են, որ անտառային հրդեհները կարող են պատրվակ լինել ռազմական հեղաշրջման համար․ անդրադարձ

Լուրեր

31.08.2026 | 23:00
Երևանում տեղադրվել է COP17-ի մեկնարկի հետհաշվարկի խորհրդանիշը
31.08.2026 | 22:44
Սեպտեմբերի 1-ին Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.08.2026 | 22:30
«Կանխարգելիչ միջոց». ինչո՞ւ է Իլհամ Ալիևը խստացնում երկրում բռնաճնշումները․ BBC-ի անդրադարձը
31.08.2026 | 22:13
Այդ մարդասպանին պետք է կանգնեցնել, նա մարդկության ընդհանուր թշնամին է․ Ֆիդանը՝ Նեթանյահուի մասին
31.08.2026 | 21:57
Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը ձերբակալվել է
31.08.2026 | 21:47
Փորձել է լվացքը հավաքել, բայց հայտնվել ներքևի հարկի պատշգամբում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 21:34
Մեսին հայտարարեց Արգենտինայի հավաքականում կարիերան ավարտելու մասին
31.08.2026 | 21:19
Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
31.08.2026 | 20:57
Ադրբեջանը կողմ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ լուծմանը․ Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպել են
31.08.2026 | 20:45
ՌԴ-ն վտանգավոր լծակներ ունի ՀՀ-ի դեմ, բայց ԵՄ-ն ունի ռեսուրսներ՝ ճգնաժամի դեխպքում մեզ աջակցելու․ Կոնստանտին Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:37
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կարճ հանդիպում են ունեցել Բիշքեկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:30
Նետված քարեր, ինքնավնասման սպառնալիք, տնակի քանդման չստացված փորձ․ ինչ էր կատարվում Շիրակի փողոցում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 20:22
Բիշքեկում Պուտինը շփում է ունեցել Ալիևների հետ
31.08.2026 | 20:14
ՊՍԺ-ի հարձակվողը տեղափոխվեց «Լիվերպուլ»
31.08.2026 | 20:00
ՌԴ-ն ինչո՞ւ է նեղվել Քոչարյանի կալանքով․ ՀՀ-ում կա՞ մեկը, մտածի՝ նա և ընտանիքը տաղանդավոր բիզնեսմեն են․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք լրագրող Հիլալ Կափլանը, որն անցյալ ամիս նշանակվել է պետական TRT հեռուստաընկերության խորհրդի կազմում, զգուշացնում է, որ Թուրքիայի հարավային շրջանների անտառներն ավերած հրդեհները կարող են որպես պատրվակ օգտագործվել ռազմական հեղաշրջման փորձի համար։ Այս մասին գրում է «Ահվալ» գործակալությունը։

Կափլանն այսպիսի կանխատեսում է արել «Սաբահ» թերթում հրապարակված հոդվածում։ Նա գրում է, որ նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի Արտաքին հարաբերությունների խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Քուքը հրդեհից երեք օր առաջ հրապարակված հոդվածում նշել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության թույլ կողմերի մասին։
«Արտաքին հարաբերությունների խորհրդը Վաշինգտոնում հիմնադրվել է 1921 թվականին՝ Ռոքֆելլերի հիմնադրամի կողմից։ Այն կոչվում է նաև ԱՄՆ «Ստվերային Պետքարտուղարություն», որի նպատակն ի սկզբանե դա է եղել։ Նրանք, ովքեր հետևում են արևմտյան մեդիային, գիտեն, որ այս հաստատությունում աշխատող վերլուծաբան Սթիվեն Քուքը երեք ամենահակաթուրք գրողներից է»,- նշել է թուրք լրագրողը։

Ըստ նրա՝ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ամերիկացի վերլուծաբանը գրել է «Ինչպե՞ս է Էրդողանը Թուրքիան դարձնում ավտորիտար» վերնագրով հոդված։ Կափլանը գրում է, որ Քուքի մեկ այլ հոդված էլ հրապարակվել է Թուրքիայում անտառային հրդեհներից առաջ՝ «Էրդողանի ռեժիմի ճաքերն աճում են» վերնագրով, որն ամփոփվում է հետևյալ նախադասությամբ․ «Նախագահ էրդողանի՝ Թուրքիայի վրա վերահսկողություն հաստատելու և պահպանելու կարողությունը խաթարված է։ Սա մեծացնում է լայնածավալ բողոքի ակցիաների, բռնության աճի և քաղաքական պայքարի հնարավորությունները պետության ներսում»:

«Քանի որ ես մեղադրվեցի պարանոյայի մեջ, երբ 2016-ի հուլիսի 15-ից 4 ամիս առաջ գրեցի ռազմական հեղաշրջման փորձի մասին, նրանք օգտագործում են նույն հնարքը։ Բայց կան տարօրինակ իրադարձություններ։ Եկեք ավարտենք իմ հոդվածի վերնագրով, որում ես կռահեցի առաջիկա ապստամբության մասին՝ «Մենք պատրաստ ենք»»,- գրել է թուրք լրագրող Հիլալ Կափլանը։

Էմմա Չոբանյան