Մանախի գործի ելքը կորոշվի ըստ «Ելքի» վարքագծի՞․ դատավոր Պապոյանը պարբերաբար զբաղվում է «Ելքով»

Լուրեր

13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 17:29
ՄԻԵԴ-ն  ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել՝ արձանագրելով ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը
13.12.2024 | 17:17
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մրցակիցները Մունդիալի ընտրական փուլում
13.12.2024 | 17:10
ՄՊՀ-ում քննարկվել են ծխախոտի շուկայում մրցակցային և սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցեր
13.12.2024 | 17:00
Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումն Տագանրոգի ռազմական օդանավակայանի վրա ATACMS-ով հարձակման պատասխանն էր. ՌԴ ՊՆ
13.12.2024 | 16:47
ՀՀ տարածքում «Starlink»-ի հայտերը բավարարվել են, թևակոխում ենք թեստավորման փուլ․ ԲՏԱ նախարար
13.12.2024 | 16:41
Հայ գրականությունը՝ չինարեն
13.12.2024 | 16:33
Զինված հարձակում թուրքական Բուրսայի դատարանի շենքում․ զոհեր և վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 16:24
Մակրոնը Ֆրանսիայի նոր վարչապետ է նշանակել
13.12.2024 | 16:19
Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց
13.12.2024 | 16:07
Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ընդհանուր համաձայնության կա Սիրիայում կարգավորման շուրջ
13.12.2024 | 15:55
Դատախազը Սրբուհի Գալյանի փոխարեն տեղակալ է փնտրում․  հայտարարել է մրցույթ
13.12.2024 | 15:44
ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է LRHW գերձայնային հրթիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:36
Նորմալ միսը տանում են վառում, ինչի՞ են վառում․ «ԳՈՒՄ»-ի շուկայի անասնաբույժ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 15:25
Վճռով՝ սնանկ, հայտարարագրով՝ հարուստ. դատախազների բարեվարքության չափանիշները
Բոլորը

Հայտնի Մանախի՝ Արթուր Այվազյանի և «Ելք» դաշինքի քարոզիչների միջև կոնֆլիկտի վերաբերյալ գործը անցյալ տարվա հոկտեմբերից Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է /Մալաթիա-Սեբաստիայի նստավայր/։ Դատավոր Ռոբերտ Պապոյանը ամիսը մեկ է կարողանում նիստեր նշանակել։ Մեկ փաստաբանները չկան, մեկ՝ դատախազը, մեկ՝ տուժողը։ Վերջին դատական նիստում Պապոյանը նույնիսկ դժգոհել է դատաքննության դանդաղ ընթացքից։

Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Անդրանիկի փողոցում / որտեղ վերջինս բնակվում է/«Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ «պահել է ապօրինի ձեռք բերած ատրճանակ՝ «անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության նկատմամբ» /բռնությամբ զուգորդված խուլիգանություն՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, և ապօրինի զենք կրելը՝ 235 հոդված, մաս 1-ին/։

Դեպքը տեղի էր ունեցել ԱԺ ընտրություններից երկու օր առաջ՝ մարտի 31-ին, կենսգիշերին մոտ։ Այվազյանի լուսանկարը՝ արյունոտ, վնասված դեմքով, տարածվեց համացանցով մեկ։ «Ելքի» անդամներ Նիկոլ Փաշինյանը և Հայկ Սարգսյանը ոստիկանությանը հայտնել էին, որ Արթուր Այվազյանը հարձակվել է իրենց վրա քարոզչություն իրականացնելու ժամանակ, գողացել է իրենց դրոշները, ատրճանակ է պահել Հայկի վրա։ Մանախը հակառակն էր պնդում՝ որ տուժողը ինքն է, ոչ թե «Ելքի» երիտասարդը։ Նա վստահեցնում էր, որ ինքը չի հարձակվել, այլ ընդամենը նկատողություն է արել «Ելքի» «ջահելներին» եռագույնը գետնին գցելու համար։ Արդյունքում նրանք իրեն քարշ են տվել գետնով, մեքենայից կախված վիճակում, իսկ ատրճանակը իրենը չի։

Այվազյանին նախ կալանավորեցին, իսկ հուլիսին գրավի դիմաց ազատ արձակեցին։

Դատաքննությունն անվերջ ձգձգվում է

Դատավոր Ռոբերտ Պապոյանը մինչ օրս ընդամենը մեկ վկայի է հարցաքննել, այն դեպքում երբ գործով դատակոչված են մոտ երկու տասնյակ վկաներ։ Ավելի վաղ դատավոր Ռոբերտ Պապոյանը թույլ էր տվել տուժող Հայկ Սարգսյանին իր բիզնեսի գործերով մեկնել Հայաստանից դուրս, չնայած մյուս կողմի առարկություններին։ Նոր մեկնումը նոր առիթ է լինելու դատաքննությունը հետաձգելու համար։ «Ես գնացել եմ երկրից դուրս, վերադարձել եմ, և առաջիկայում կրկին մեկնելու եմ»,- մեզ հետ զրույցում նշեց Հայկ Սարգսյանը։

«Հավանաբար, նրանք խուսափում են էս դատերից»,- ասաց մյուս կողմը՝ Արթուր Այվազյանը՝ պնդելով․«Ըստ փորձաքննական եզրակացությունների, մատնահետքերը իմը չեն, զենքի վրա հետքեր չկան»։

Մինչդեռ «Ելք» -ի համակիր Հայկ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում պնդեց․ «Զենքի մեջի փամփուշտներից հայտնաբերել են նաև իր գրպանների մեջ, ինչը ապացուցում է որ իրենն է զենքը։ Բացի դա, մոտ 10 մարդ ցուցմունք է տվել, որ Մանախը այդ զենքը հանել է իր մոտից»։

Եթե իր բնույթով այլ մարդ լիներ, պոռնոգրաֆիայի տարածման մեղադրանք էլ կարող էին առաջադրել

Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը զարմացած է․ «Նա տեսե՞լ է, շոշափել է այդ փամփուշտները։ Հավանաբար, նա հիմնվում է մեղադրանքի ձևակերպման վրա։ Փամփուշտները դրվել են նրա գրպանը։ Արթուր Այվազյանի շորերը վերցրել են, փաթեթավորել են, ուղարկել են փորձաքննության։ 30 փամփուշտի ծանրությունն ու ծավալը պատկերացնո՞ւմ եք։ Շորերը փաթեթավորելու պահին ոչ ոք չի հայտնաբերում դրանք, ոչ ոքի աչքը չեն ընկնում, ու միայն փորձագետը ասում է՝ գիտեք, շորերի մեջ փամփուշտներ կան։ Պոռնոգրաֆիկ նկարներ կարող էին գտնել, եթե իր բնույթով այլ մարդ լիներ, պոռնոգրաֆիկ նյութերի տարածման մեղադրանք կառաջադրեին, թմրամիջոց կարող էին գտնել շորերի մեջ։ Բայց Արթուրը կյանքում մի սիգարետ չի ծխել։ Քանի որ ավելի հեշտ էր զենքի հետ կապ ունենալու տպավորություն ստեղծել, փամփուշտ են գտել»։

Տպավորություն է, որ վերևներում այս գործի ելքը դեռ որոշված չէ։ Չի բացառվում, որ ինչ- որ պահի այն մահակ դառնա Նիկոլ Փաշինյանի և «Ելքի» գլխին, քանի որ, եթե պարզվի, որ Արթուր Այվազյանը զենքի հետ կապ չունի, ապա Նիկոլ Փաշինյանին կարող են սուտ մատնության համար մեղադրել։

«Ելքի» անդամ Սարգիս Ալեքսանյանը դատապարտվել է յուրացումների համար

Դատավոր Ռոբերտ Պապոյանն այնքան էլ վատ չի տրամադրված «Ելքի» երիտասարդների հանդեպ։ 2017 թվականին այս դատավորը, փաստորեն, պատժից ազատեց յուրացման համար մեղադրվող «Ելքի» անդամին։ Խոսքը «Ելքի» ակտիվ անդամ, Նիկոլ Փաշինյանի ընկերներից Սարգիս Ալեքսանյանի մասին է, որը անցյալ տարի նաև «Ելք» դաշինքի համապետական նախընտրական ցուցակի 66-րդ համարն էր։ Նա մեղադրվում էր այն բանի համար, որ աշխատելով «Սիս Նատուրալ» ՓԲԸ-ում, ընկերության դրամարկղ չէր մուտքագրել ու յուրացման եղանակով հափշտակել էր 1.589.049 դրամ՝ այդպիսով պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։

Դատավոր Պապոյանը Սարգիս Ալեքսանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով՝ «Յուրացնելը կամ վատնելը», և նրա նկատմամբ պատիժ նշանակեց 5 տարվա ազատազրկման ձևով, որը, սակայն, կիրառեց պայմանական։ Այս գործից մեկ ամիս անց դատարան մտավ Մանախի գործը՝ կրկին «ելքականների» մասնակցությամբ։

Այսպես, մեր դատական համակարգը, որը անողոք է մանր հանցագործությունների դեպքում, ասենք, Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու /Գևորգ Սաֆարյանի գործ/ , բավականին ներողամիտ է յուրացումների և խարդախության դեպքում։ Հնարավո՞ր է, որ ինչ -որ պահի Մանախի գործը մահակ դառնա «Ելքի» դեմ։ Մեր այս հարցին, ըստ քրեական գործի նյութերի, հարձակման ենթարկված Հայկ Սարգսյանը պատասխանեց․ «Ելքի գլխին այնքան մահակ կա, մի հատ ավել, մի հատ պակաս։ Մարդը հրազենով խուլիգանություն է արել, էլ չասեմ՝ մահափորձ, ու գրավի դիմաց բաց են թողել։ Դրանից հետո պարզ չի՝ ինչ ուղով է գնալու դատական պրոցեսը»։

Արթուր Այվազյանի փաստաբան Հայկ Ալումյանը համաձայն չէ այն պնդումների հետ, թե Մանախը իշխանության մարդն է։ «Այդ դեպքում նա կլիներ անձեռնմխելի», – ասում է փաստաբանը։ Այս գործով հաջորդ նիստը նշանակված է մարտի 20-ին։

Սյուզան Սիմոնյան