Որոտանի համայնքապետը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Սյունիքի մարզի Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Պաշտպանական կողմը Վերաքննիչ էր դիմել, բողոքի հիմքում դնելով այն հանգամանքերը, որ «խափանման միջոց կալանավորումն ընտրելն անհիմն է, բացի այդ, Օհանջանյանն ունի առողջական խնդիրներ», երկրորդ կարգի հաշմանդամություն է ձեռք բերել Արցախյան առաջին պատերազմի ընթացքում․

«Պարոն Օհանջանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, պնդում է, որ նման բան չի եղել։ Ուղղակի մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մեղադրանք են առաջադրել ու կալանավորել»,- Forrights-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Վարդանյանը։ Հարցին՝ արդյո՞ք մեղադրանք առաջադրելը և կալանավորելը քաղաքական հետապնդում են դիտարկում, փաստաբանը չպատասխանեց,- «Այդ մասին կհայտնեմ, երբ խոսեմ Սուրիկ Օհանջանյանի հետ»։

Պաշտպանական կողմը Վերաքննիչ բողոքը չի վիճարկի Վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց՝ Որոտանի գյուղապետը հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաև Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Որոտանի գյուղապետը բնակիչներին առաջարկել է սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք կբավարարվեն: Արդյունքում 31 անձինք ներկայացրել են դիմումներ, որոնք Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հունիսի 9-ի որոշմամբ բավարարվել են: Պարզվել է, որ նշված դիմումատուների մեծ մասը հանդիսանում են Որոտանի գյուղապետի ընտանիքի անդամները։

Միևնույն ժամանակ տվյալներ են ձեռք բերվել, որ Որոտանի գյուղապետը որոշ քաղաքացիների հայտնել է, որ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցել նշված ընտրություններին և քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին։