Իլհամ Ալիևը ևս մի գեներալի է ազատել բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի Զինված ուժերում շարունակվում են վերադասավորումներն ու փոփոխությունները։

Մասնավորապես, ադրբեջանական իշխանությունների խոսափող Haqqin.az-ը, վկայակոչելով ՊՆ-ում իր պաշտոնական աղբյուրներին, գրում է, որ գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովն ազատվել է առաջին բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։

Հասանովի պաշտոնանկության լուրը դեռ նախօրեից է ակտիվորեն շրջանառվում սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Ի դեպ, ամիսներ առաջ էլ տեղեկություններ էին տարածվում Հասանովի ձերբակալման մասին, որն այդպես էլ չհաստատվեց։

Նշենք, որ Հասանովն Ապրիլյան քառօրյա, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից է, իսկ Ադրբեջանի նախագահը դեկտեմբերին նրան մի շարք մեդալներով էր պարգևատրել։

Հավելենք, որ ամիսներ առաջ էլ կալանավորվել էին Ադրբեջանի 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Ռովշան Աքպերովն ու 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Խագանի Ջաբրայիլովը։ Բացի այդ, պաշտոններից հեռացվել են մի շարք այլ գեներալներ ևս։

 

Էմմա Չոբանյան