Ֆրանսիական հայտնի ընկերությունը կհամագործակցի հայկական թեթև արդյունաբերողների հետ

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ֆրանսիական «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչներին, որոնք եռօրյա այցով Հայաստանում են։ Ֆրանսիական շուկայում առաջատար դիրք գրավող «Բետրանկուր» ընկերությունը մասնագիտացված է աշխատանքային, անհատական պաշտպանության հագուստների արտադրության մեջ և հայտնի է ALLMER, GUY LEROY, NORTHMEN ապրանքային նշաններով: Ընկերությունը մտադիր է գործունեություն ծավելել Հայաստանում՝ համագործակցելով հայկական թեթև արդյունաբերողների հետ։ 

Նախօրեին «Բետրանկուրի» ներկայացուցիչներ Մայքլ Նոքաերտը և Նիկոլաս Կրոմբետեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանի հետ այցելել են Վանաձոր և Գյումրի` մարզերում գտնվող գործարանների արտադրանքին տեղում ծանոթանալու, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Հանդիպումներ են կազմակերպվել հայկական 7 ընկերությունների հետ։ 

ախարար Կարայանը հանդիպման ընթացքում հետաքրքրվել է այցի արդյունքներից։ Մայքլ Նոքաերտը նշել է, որ հայկական երկու ընկերությունների հետ շատ մոտ ապագայում արդեն իսկ կսկսի համագործակցությունը և փորձնական արտադրությունը։ Գործարարի խոսքով՝ մեկ այլ տեքտստիլ ընկերության հետ հնարավոր է նաև երկարաժամկետ համագործակցություն և մեծ ներդրումներ։

«Թեթև արդյունաբերության ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք ամեն կերպ աջակցում ենք տնտեսվարողներին՝ ընդլայնելու գործունեությունն ու ստեղծելու նոր աշխատատեղեր։ Կիրառում ենք աջակցության գործիքակազմն ու այն մեծացնելու հնարավորություններ նախագծում։ Մենք նաև հետամուտ ենք լինելու կադրերի վերապատրաստման խնդրի լուծմանը։ Ցանկանում եմ ընգծել, որ դուք ունեք մեր լիակատար աջակցությունը և Հայաստանում չեք հանդիպի ոչ մի խոչընդոտի»,-նշել է նախարար Սուրեն Կարայանը։ Նախարարը գործարարների հետ քննարկել է հետագա քայլերը։

Հանդիպման ավարտին «Բետրանկուր» ընկերության ներկայացուցիչ Մայքլ Նոքաերտը նշել է․ «Մեզ համար անչափ կարևոր է տեսնել և համոզվել, որ այս ոլորտը ձեր կառավարության առաջնահերթություններից է։ Շնորհակալ ենք այցի կազմակերպման և հյուրընկալության համար։ Ձեր երկիրը թեթև արդյունաբերության ոլորտում լավ պատմություն ունի, մենք ցանկանում ենք այն զարգացնել և բարելավել հայկական արտադրանքը»։

Հունիսի 6-ին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության նախաձեռնությամբ նաև հանդիպում էր կազմակերպվել «Բետրանկուր» ընկերության և թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող հայկական ընկերությունների` «Գլորիա» կարի ֆաբրիկայի, «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի, «Բազում Ֆիրմա» ԱԿ-ի, «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ի և «Ոսկեկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Բետրանկուր» ընկերության ղեկավար Մայքլ Նոքաերտը հանդես է եկել շնորհանդեսով` ներկայացնելով «Բետրանկուր Գրուպի» գործունեությունը, հետաքրքրության շրջանակները, ինչպես նաև իրենց արտադրանքից որոշ նմուշներ: