Սպանված 3 զինծառայողների ծնողները ներել են սպանության համար ցմահ դատապարտված Աշոտ Մանուկյանին

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը, ով 22 տարի առաջ երեք զինվորների սպանության համար էր դատապարտվել, զղջում է կատարվածի համար, նա պատրաստվում է ներման խնդրանքով դիմել Հայաստանի նախագահին։ Մանուկյանը դատապարտվել է 20 տարեկանում: Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ ցուցմունքներ է տվել, որ ինքն է կրակել երեք զինվորների վրա, իսկ պատճառը եղել է պարտքի շուրջ եղած վեճը։ Մանուկյանին դատապարտել էին մահապատժի՝ գնդակահարության ձևով, պատժի նմանատիպ կիրառումը, սակայն, վերացվեց և արդյունքում Մանուկյանը 22 տարի է՝ անազատության մեջ է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։

Աշոտ Մանուկյանի փաստաբան Նարեկ Ալոյանը 22 տարի անց խոսել է սպանված Սերգեյ և Սարգիս Վարդանյանների, Վլադիկ Օսպիյանի հարազատների հետ, ովքեր նշել են, որ ներել են Մանուկյանին կատարվածի համար և որևէ առարկություն չունեն, որ նա ազատ արձակվի։

Նշենք, որ վաղաժամկետ ազատման համար Մանուկյանը բազմիցս դիմել է դատարան և մերժում ստացել։ Նա դատական նիստերից մեկի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է գնդակահարվել, միայն թե կարողանար երեք կյանքերը հետ բերել։ Փաստաբան Ալոյանը նշում է՝ եթե ներում են սպանվածների ծնողները, ինչո՞ւ 22 տարի անց չների նախագահը կամ դատարանը։

Լիլիթ Շաբոյան