ԱԺ-ն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. մամուլն ազա՞տ չէ, քան երբևէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի 8-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները մեկնարկեց լրագրողների համար աննախադեպ սահմանափակումներով:

Խորհրդարանի ամբողջ շենքում ԱԱԾ պետական պահպանության աշխատակիցներ են՝ քաղաքացիական և ծառայողական հագուստներով, որոնք միջանցքներում անցակետեր են ձևավորել, որ լրագրողների տեղաշարժն ավելի հեշտ սահմանափակեն: Իսկ թե ով է հատուկ ծառայության աշխատակիցներին հրահանգավորել, իշխանական պատգամավորները պատասխաններ չունեն:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Աննա Գրիգորյանը կտրականապես հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ լրագրողների տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ: Սակայն նա մշտապես քննարկումների մեջ է ՊՊԾ աշխատակիցների հետ:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը մի քանի օր առաջ էր հարցում արել ԱԺ աշխատակազմին և այսօր պատասխան ստացել, որ կառույցում լրագրողների համար սահմանափակումներ չկան: Թե ինչու են իրականությունն ու կառույցի գլխավոր քարտուղարության պատասխանը միմյանց հակասում, իշխանական պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանն ասում է՝ ինքը կբարկանար, եթե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իր տեղաշարժը սահմանափակվեր:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը մատնանշում է ԱԺ աշխատակազմի անօրինական գործողությունները: Փորձագետը նշում է ՝ օրենսդրական կարգավորումը չկա, բայց սահմանափակումներն արդեն ուժի մեջ են մտել:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նկատում է՝ այս սահմանափակումները նշանակում են, որ խորհրդարանի և քաղաքական մեծամասնության հաշվետվողականությունը հանրության առջև լինելու է շատ ավելի ցածր մակարդակի վրա: Նավասարդյանի խոսքով՝ ԱԺ նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում մամուլի կետեր ստեղծելու գաղափարն արդյունավետ չէ:

Այսպիսով՝ հեղափոխությունից անմիջապես հետո Ազգային ժողովի դարպասները բացած հեղափոխական իշխանությունը կարճ ժամանակ անց ոչ միայն փակեց այդ դարպասները քաղաքացիների առաջ, այլև այսօր արդեն ոստիկանական ուժեղացված հսկողություն է սահմանում անգամ պատգամավորների և լրագրողների տեղաշարժի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան