Հետախուզման մեջ գտնվող Ղրղզստանի նախկին նախագահը Բիշքեկ է տեղափոխվել

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը, որը գտնվում էր հետախուզման մեջ «Կումտոր» ոսկու հանքավայրի կոռուպցիոն գործի հետ կապված, այսօր տեղափոխվել է Բիշքեկ։ Այս մասին հաղորդել է երկրի Ազգային անվտանգության պետական կոմիտեն, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ղրղզստանի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախկին նախագահը Բիշքեկ է ժամանել «Աերոֆլոտի» օդանավով, նրա հետ եղել է որդին՝ Իլիմ Ակաևը։ Նշվում է, որ Ակաևին հանձնել են միջգերատեսչական քննչական խմբին։

Ղրղզստանի Գլխավոր դատախազության տվյալներով՝ 1992-2019 թվականներին առանձին պաշտոնատար անձինք և «Ղրղզստան» ԲԲԸ-ն ստեղծել են անօրինական և ամուր կապ կանադական Cameco ընկերության, ինչպես նաև «Կումտոր» և «Կումտոր Գոլդ» ընկերությունների հետ և «անօրինական նյութական միջոցների ու օգուտների ստացման նպատակով կնքել են Ղրղզստանի համար ոչ շահավետ պայմանագրեր՝ «Կումտոր» ոսկու հանքավայրի շահագործման»։

Այդ կոռուպցիոն սխեմայում մասնակցության մեջ կասկածվում է նաև երկրի նախկին նախագահ Ակաևը, որը Ղրղզսատանը լքել է 2005 թվականի իշխանափոխությունից հետո։

 

Էմմա Չոբանյան