Սամվել Բաբայանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու համար սպասում են Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն

Լուրեր

14.08.2026 | 11:21
Էդուարդ Սպերցյանը՝ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
14.08.2026 | 11:14
Նոր հարձակում Wildberries-ի վրա․ ուկրաինական ԱԹՍ-ների բեկորները վնասել են ընկերության պահեստի պատը։
14.08.2026 | 11:08
ՆԳՆ ենթակա ծառայությունների կատարած աշխատանքն ու արձանագրված արդյունքները. ՈՒՂԻՂ
14.08.2026 | 11:06
Որտեղ թերացել ենք, ավելի շատ իմ պատճառով է եղել․ Գրիգորյանը հրաժեշտ է տալիս ԱԽ քարտուղարի պաշտոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 11:00
Կաթնամթերք արտադրող 5 ընկերություն տուգանվել է շուրջ 16.5 մլն դրամով
14.08.2026 | 10:50
Էմին Օհանյանը պահպանում է առաջատարի դիրքը շախմատի Մ-20 ԵԱ-ում
14.08.2026 | 10:46
Ռուսական հարվածից Սումիի մարզում մայր ու երեխա են զոհվել․ Կրամատորսկի վրա ութ ավիառումբ է նետվել
14.08.2026 | 10:38
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Դատախազություն
14.08.2026 | 10:25
Գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու խաչերը
14.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.08.2026 | 10:00
ԱԺ-ն մշտական հանձնաժողովների նախագահներ է ընտրում․ ՈՒՂԻՂ
14.08.2026 | 09:49
Հայկական գյուղմթերքի արտահանումը Ղազախստան ավելացնելու ներուժ կա․ Պապոյանը հանդիպել է Այդարբեկ Սապարովի հետ
14.08.2026 | 09:35
Ուղեբեռը վաճառել են, կրիպտոակտիվ գնել. ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 09:30
Անհավանական «քամբեք»՝ Ռուսաստանի գավաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
Բոլորը

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուսների գործով պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել Վճռաբեկ դատարան։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Առաջին ատյանի վճիռը, որով նախկին հրամանատարը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման, մինչդեռ Բաբայանը վերաքննիչ ատյանից պահանջում էր արդարացման որոշում։

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Factor.am-ին ասաց, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար սպասում են Վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուն․ «Բողոքարկման մեկ ամիս ժամկետը հաշվվում է որոշումը ստանալու օրվանից, այնպես որ ժամկետների խնդիր չկա։ Գործը ծավալուն է, և դա է պատճառը, որ որոշումը դեռ չենք ստացել»։

Հիշեցնենք, որ գործով անցնող մյուս երկու անդամներից Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է 3, Անդրանիկ Պողոսյանը՝ 2 տարվա ազատազրկման։ Սամվել Բաբայանը դատական նիստերի ժամանակ հայտարարել էր, որ ներպետական ատյանները սպառելուց հետո կդիմեն նաև ՄԻԵԴ։

Լիլիթ Շաբոյան