COVID-ի պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող պետությունները պետք է դրանք կիսեն այլ երկրների հետ. ԱՀԿ

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

COVID-ի պատվաստանյութերի մեծ պաշարներ ունեցող պետությունները պետք է դրանք կիսեն այլ երկրների հետ, ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի հատուկ բանագնացների հոդվածում. գրում է ՏԱՍՍ-ը:

«Շատ երկրներ պատվաստանյութերի պակաս ունեն ու այն պետությունները, որոնք ունեն մեծ պաշարներ, չպետք է դրանք կուտակեն ՝ իրենց ամբողջ բնակչությանը հասցնելու համար: Դա նույնիսկ նրանց ձեռնտու չէ. հավանականությունը, որ կհայտնվեն վարակի ավելի փոխանցելի և վտանգավոր տարբերակներ, կարող է հանգեցնել նրան, որ առկա դեղերի արդյունավետությունը կնվազի», – ասվում է հոդվածում:

ԱՀԿ հատուկ բանագնացները նաև կոչ են անում բնակչության առավել խոցելի խմբերի `բժիշկների, տարեցների, ուղեկցող պաթոլոգիաներով մարդկանց պատվաստումը դարձնել առաջնային խնդիրը:

«Մինչև 2021 թվականի սեպտեմբեր աշխարհի բնակչության առնվազն 10%-ը կստանա պատվաստանյութը, մինչև դեկտեմբեր ՝ արդեն 40%-ը, իսկ 2022 թվականի կեսերին ՝ 60%-ը: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ չորս ամսվա ընթացքում 250 միլիոն մարդ պատվաստվի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, և առաջնահերթությունը պետք է լինեն բժիշկներն ու ռիսկի ենթակա մարդիկ», – նշվում է հոդվածում: