Բլինկենը հայտարարել է, որ Mercer Street-ի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը

Լուրեր

31.07.2026 | 16:45
Ռուսական հրթիռը Կիևում ոչնչացրել է ամերիկյան ԱԹՍ-ների արտադրության գործարանը․ The Guardian
31.07.2026 | 16:36
Ամասիա համայնքին է վերադարձվել ավելի քան 5 հա ապօրինի օտարված արոտավայր
31.07.2026 | 16:24
Կիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքով
31.07.2026 | 16:15
Հայտնի է՝ որքան գումար է «Ալ Նասրը» վճարել Ռոնալդուին մինչև օրս
31.07.2026 | 16:06
10 կգ մարիխուանա վերցրած ազգականները կալանավորվել են․ գործն ուղարկվել է դատախազին
31.07.2026 | 15:55
Ռուսաստանը տևական ժամանակ անց առաջին անգամ հյուսիսկորեական հրթիռ է կիրառել․ Զելենսկի
31.07.2026 | 15:47
Սինգապուրի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով
31.07.2026 | 15:39
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը
31.07.2026 | 15:35
Շանթ Սարգսյանը 6-րդ տեղն է գրավել Oskemen Open-ում
31.07.2026 | 15:30
Ով ինչ անցյալ ունի․ ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները
31.07.2026 | 15:21
Պատերազմում զոհվել է շուրջ 700,000 ռուս զինծառայող, Ուկրաինան կորցրել է 50,000 զինծառայողի․ Զելենսկի
31.07.2026 | 15:10
Քոչարյանը դատարանում պարտվել է Փաշինյանին // Նարեկ Կարապետյանի տանից ոչինչ չեն առգրավել․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 15:03
Վերջին 24 ժամում Մարոկկոյից Իսպանիա է ներխուժել 49,000 միգրանտ․ 18 մարդ է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:55
«Վերջին 30 տարվա ժողովրդավարական հետընթաց ապրած երկրների 73%-ին հաջողվել է իրենց հետընթացը շրջել»․ Նարեկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 14:47
Թրամփը կասկածի տակ է դրել Ուկրաինային Patriot-ի արտադրության արտոնագրի փոխանցումը
Բոլորը

ԱՄՆ-ն իրենց ունեցած տեղեկատվությունն ուսումնասիրելուց հետո եկել է այն եզրակացության, որ Արաբական ծովում Ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ կիրակի օրը տարածած հայտարարության մեջ։

Հինգշաբթի ճապոնական Mercer Street տանկերը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են նավի պահպանության համար: Իսրայելի ԱԳՆ-ն պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ: Համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում:

Ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները հիմքեր չունեն։ Այս պնդմամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Մեծ Բրիտանիան ևս Իրանին մեղադրել է Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ։