Մեծ Բրիտանիան Իրանին մեղադրել է Mercer Street տանկերի վրա հարձակման մեջ

Լուրեր

19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
19.05.2026 | 16:35
Էստոնիան առաջին անգամ խոցել է երկրի օդային տարածք մտած ուկրաինական ԱԹՍ-ն
19.05.2026 | 16:26
Ընտանեկան բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիոն ծրագրի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
19.05.2026 | 16:25
Բռնել «Մորուքից»». ինչպես են ФСБ-ի, ГРУ-ի և СВР-ի գործակալները աշխատում Հայաստանում․ The Insider-ի հետաքննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան միջազգային գործընկերների հետ աշխատում է Mercer Street տանկերի վրա հարձակմանը Իրանին համաձայնեցված պատասխան տալու ուղղությամբ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը:

Նա Օմանի ափերի մոտ միջազգային ջրերում առևտրային նավի վրա հարձակումը որակել է  «անօրինական և  դաժան» և հայտնել Մեծ Բրիտանիայի եզրակացությունները, որոնց համաձայն՝ հարձակումն իրականացվել է Իրանի կողմից:

«Մեծ Բրիտանիան իր միջազգային գործընկերների հետ աշխատում է այդ անընդունելի հարձակմանը համաձայնեցված պատասխանի վրա», – ասել է Ռաաբը, որի հայտարարությունը ներկայացվում է բրիտանական կառավարության կայքում:

«Մենք կարծում ենք, որ այդ հարձակումը կանխամտածված և նպատակաուղղված է եղել և Իրանի կողմից միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է»,- նշել է Ռաաբը:

Նրա խոսքով՝ շատ հավանական է, որ Իրանը հարձակվել է Mercer Street տանկերի վրա մեկ կամ մի քանի անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ:

«Իրանը պետք է վերջ դնի նման հարձակումներին»,- եզրափակել է Ռաաբը:

Հինգշաբթի ճապոնական Mercer Street տանկերը հարձակման է ենթարկվել Արաբական ծովում։ Zodiac Maritime նավի օպերատոր ընկերությունը պատկանում է իսրայելցի գործարար Էյալ Օֆերին։ Միջադեպի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ ՝ Ռումինիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, որոնք, ենթադրաբար, պատասխանատու են նավի պահպանության համար:

Իսրայելի ԱԳՆ-ն պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է իրանական կողմը։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ: Համապատասխան հայտարարությունը վարչապետն արել է կիրակի օրը հրեական պետության կառավարության ամենշաբաթյա նիստում:

Ճապոնական Mercer Street տանկերի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները հիմքեր չունեն։ Այս պնդմամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։