Հետախուզություն, թիրախի ճշգրտում. Վարդենիսում խոցված Aerostar ԱԹՍ-ի տեխնիկական նկարագիրը

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Aerostar տակտիկական ԱԹՍ-ն մշակել և արտադրում է իսրայելական Aeronautics Defence Systems ընկերությունը։  Անօդաչուն նախատեսված է հետախուզական գործողությունների, դիտարկման, թիրախի ճշգրտման համար։   Թռչող սարքը կառավարման կենտրոնից կարող է հեռանալ մինչև 250 կմ։  Այն զարգացնում է մինչև 203 կմ/ժ արագություն, օդում կարող է մնալ մինչև 12 ժամ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 5,5 կմ։  Aerostar-ի թևերի բացվածքը 8,7 մետր է, երկարությունը՝ 4,5 մետր, անօդաչուն կարող է կրել մինչև 50 կգ բեռ։

ԱԹՍ-ն Իսրայելում սկսել է կիրառվել 2000 թվականից․սկզբնական շրջանում այն օգտագործվել է ոստիկանության կողմից՝ երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու, հանցագործներին ու անհետ կորածներին հայտնաբերելու համար։  Aerostar-ի արտահանման առաջին գործարքը կայացավ 2008-ին․պատվիրատուն 30 մլն դոլարով ձեռք բերեց անօդաչու թռչող սարքերի 4 համակարգ։ Դրանցից յուրաքանչյուրը ներառում էր 4-ական ԱԹՍ-ներ, թռիչքային հարթակներ, ղեկավարման երկրային կայանքներ, տվյալների փոխանցման համակարգ։

Հենց 2008-ին էլ հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից իսրայելական անօդաչուների ձեռքբերման մասին։ Այդ տարվա օգոստոսին կայացած ռազմական շքերթում Բաքուն ներկայացրեց ոչ միայն Aerostar, այլև Orbiter 2М տեսակի ԱԹՍ-ներ։

Ընդամենը 3 տարի անց Բաքուն հայտարարեց, որ համաձայնություն կա  իսրայելական ընկերության այս ԱԹՍ-ներն արտադրել տեղում՝ հատուկ այդ նպատակով հիմնված Azad Systems ընկերությունում։ Եվս 2 տարի անց  հերթական շքերթի ժամանակ ներկայացվեցին արդեն Ադրբեջանում արտադրված Aerostar ԱԹՍ-ները։

Այսօր ադրբեջանական զինուժը քանի այսպիսի անօդաչու ունի՝ տվյալներ չկան։