Փաշինյանի նոր առաջարկը Պուտինին, Կրեմլի լռությունն ու էսկալացիայի վտանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:38
Արսեն Գևորգյանին 2 ամսով կալանավորած դատավորը բուն գործով ինքնաբացարկ է հայտնել
13.11.2026 | 19:28
Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով
13.11.2026 | 19:16
ԵՄ-ն Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հուլիսի 29-ին Ռուսաստանի միջնորդությամբ Գեղարքունիքի սահմանին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը չի պահպանվել: Հայաստանի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան ժամը 8:40-ին թշնամու զինուժը կրկին սադրանքի է դիմել՝ կրակ բացելով հայկական դիրքերի վրա, փոխհրաձգություն է ծավալվել։ Հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային մեկ զինծառայող: Երեկվա փոխհրաձգության հետևանքով էլ զոհվել էր երեք, վիրավորվել հինգ զինծառայող:

Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ առաջարկել է դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահ հենակետեր տեղակայելու հարցը: Կրեմլում Փաշինյանի առաջարկը չեն մեկնաբանում:

«Երևանի հետ շփումները շարունակվում են, ես ավելացնելու բան չունեմ»,- ռուսաստանցի լրագրողներին Մոսկվայի դիրքորոշումն այսպիսի ձևակերպմամբ է փոխանցել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պուտինի խոսնակի՝ ոչինչ չասող մեկնաբանությունը, ըստ քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայելու վերաբերյալ Մոսկվայում վերջնական որոշում չունեն:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների դիտորդների, սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներ: Ուշագրավ է, որ Փաշինյանն իր նախկին առաջարկությունը խմբագրել է և այժմ դիտարկում է միայն ռուս սահմանապահների տեղակայման տարբերակը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշում է՝ Փաշինյանի այս առաջարկը թեև վերջնական չէ, բայց շատ վտանգավոր է: Ըստ նրա՝ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով սպառնալիք է Հայաստանի սուվերենությանը:

Այսօրվա Կառավարության նիստում Փաշինյանը Ռուսաստանին առնչվող մի քանի ուշագրավ հայտարարություններ հնչեցրեց։ Վարչապետի պաշտոնակատարը հատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Բաքվում գրեթե բոլոր դատապարտվածները գերեվարվել են նոյեմբերի 9-ից հետո՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտիներից։ Ռուբեն Մեհրաբյանը Փաշինյանի խոսքերում Ռուսաստանին ուղղված քողարկված դժգոհություն է նկատում։

Հայ-ադրբեջանական սահմանի շփման գոտում տեղի ունեցած մարտերից միայն երկու օր անց կատարվածին անդրադարձել է ՀԱՊԿ-ը՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ընդգծենք, սակայն, որ Հայաստանի անվտանգային գործընկեր ՀԱՊԿ-ը Ադրբեջանի հրահրած ագրեսիան դատապարտող որևէ բառ չի ասել:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր հույս հայտնեց, որ Ադրբեջանի ու Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, իսկ եթե դա անհնար լինի, ապա այլ ընդունելի ֆորմատներ կարող են լինել՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից մոնիթորինգը։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նշում է՝ Փաշինյանի այս հայտարարությունը կարող է ընկալվել որպես վերջնագիր: Սահմանային լարվածությանը զուգահեռ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը օրենսդրական փոփոխություն է իրականացրել, որով սահմանափակում է Միացյալ Նահանգների կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Այսպիսով, Ադրբեջանին չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, ինչպես նաև Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով անցած տարի Բաքուն Վաշինգտոնից 1 միլիոն 600 հազար դոլար էր ստացել:

Նկատենք, սակայն, որ այս օրենսդրական փոփոխությունը մասնակի է կրճատում Ամերիկայից ռազմական օգնություն ստանալու՝ Ադրբեջանի հնարավորությունները: ԱՄՆ օրենսդրությունը լիազորում է Ամերիկայի պաշտպանական գերատեսչությանը սեփական հայեցողությամբ ռազմական սարքավորումներ տրամադրել այս կամ այն երկրին՝ պայքարելու ահաբեկչության, թրաֆիքինգի կամ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան