72.000 եվրո արժողությամբ էկզոկմախք. Կառավարությունն ընդունեց նախագիծը, թեև ԱՆ-ն դեմ էր արտահայտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունն այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը թույլատրեց գնել մեկ օրինակ էկզոկմախք։ Կմախքը կաթվածահար հիվանդներին քայլելու հնարավորություն է տալիս մեխանիկական վերջույթների օգնությամբ։ Սարքի ձեռքբերումն իրականացվելու է մեկ անձից գնման ընթացակարգով՝ «U&O» իտալական ընկերությունից։ Որոշման նախագծին դեմ էր արտահայտվել Առողջապահության նախարարությունը։

«Առողջապահության նախարարությունը գտնում է, որ էկզոսկելետոն աջակցող միջոցի կիրառումը վերականգնողական բժշկական օգնության և սպասարկման իրականացման ժամանակ անարդյունավետ է, հետևաբար՝ նպատակահարմար չէ վերջինիս ձեռքբերումը»,- նշված է ԱՆ հիմնավորման մեջ։

Թեև Առողջապահության նախարարությունը նշել էր, որ սարքի ձեռքբերումն անարդյունավետ է, սակայն այն գնելու հարցը Կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող տարբերակով։

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նշեց, որ իրենք ոչ թե բացասական դիրքորոշում են արտահայտել, այլ որոշակի դիտարկումներ ներկայացրել, որոնք էլ քննարկման ժամանակ փարատվել են և որոշումն ընդունվել է։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ էկզոկմախքը գնելու մասին առաջարկը պիլոտային է, ուստի գնվելու է ընդամենը մեկը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կհայտարարի մրցույթ, որի արդյունքով կընտրվի որևէ վերականգնողական կենտրոն և էկզոսկելետոն աջակցող միջոցը անհատույց՝ 3 տարի ժամկետով կտրամադրվի մրցույթի արդյունքում ընտրված կենտրոնին։ Ծառայությունը զբաղվելու է 44-օրյա պատերազմում վնասվածք ստացած զինծառայողների վերականգնմամբ։ Սարքը կծառայի ոչ թե մեկ անձի վերականգնողական բուժմանը, այլ բոլոր ցանկացողների։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը կարծում է, որ նախարարի պաշտոնակակատարի պատասխանն այնքան էլ չի արտացոլում նախարարության իրական դիրքորոշումը։ Ըստ նրա՝ Ավանեսյանը պարզապես չի ցանկացել հայտնել իրենց անհամաձայնությունն այն պարագայում, երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում արդեն հստակ որոշում է եղել, որ այն պետք է գնվի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ այս սարքի միջոցով վերականգնումը կնպաստի հաշմանդամության թվի նվազեցմանը, նաև այս ոլորտում ֆինանսական ներդրումների խնայողությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան