Գողության ու խարդախության համար 4 երիտասարդի մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան ապօրինի մուտք գործելով կազմակերպված խոշոր չափերի գողության օժանդակության և խարդախության, ինչպես նաև ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարությունը և գործողություններն անհատականացվել են, տրվել քրեաիրավական գնահատականներ:

Քննության ընթացքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի 19-ամյա բնակիչը 2020թ. հոկտեմբերի 17-ին իր 22-ամյա ընկերոջ հետ վիճաբանել է ալկոհոլի ազդեցության տակ գտնվող համաքաղաքացու հետ, որի ընթացքում 19-ամյա երիտասարդը, վերցնելով ընկերոջ տաբատին ամրացված դանակը, մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է համաքաղաքացու թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս: Բացի այդ, 2020թ. հոկտեմբերին 19-ամյա երիտասարդը, ընկերոջ հետ նախապես պլանավորելով և վրեժխնդիր լինելու նպատակով, օգտվել են շենքերից մեկի բակում կայանված մեքենայի դռների բաց լինելու հանգամանքից, էլեկտրական լարերի միջոցով շարժի են գցել «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և հափշտակել, ինչը հետագայում վաճառել են՝ խաբելով, թե իրենց է պատկանում:

Նշված դեպքից օրեր անց, երկու ընկերները գողացել են մեկ այլ՝ «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենա և նույնպես խաբելով, որ իրենցն է՝ վաճառել են։ Քննության ընթացքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերին, 19-ամյա երիտասարդի առաջարկով, նրանց միացած 22 և 20-ամյա համաքաղաքացիները գաղտնի հափշտակել են «Օպել Աստրա Տի» մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը և այն տեղադրելով ընկերոջ ավտոմեքենայի մեջ, չորսով միասին գնացել են Սարդարապատ գյուղ, որտեղ համաքաղաքացիները 19-ամյա երիտասարդի հետ միասին մտել են պահեստարան և գողացել տարբեր տեսակի ապրանքներ։

Այնուհետև գողոնը տեղափոխել և պահել են 22-ամյա ընկերոջ աշխատավայրի ետնամասում գտնվող շինության փոսի մեջ: Հաջորդ օրը 20-ամյա համաքաղաքացին իր ընկերոջը տեղեկացրել է, որ գողություն են կատարել, նրան ցույց է տվել թաքստոցի վայրը և դրանց մեջ առկա նոութբուք համակարգիչը նվիրել ընկերոջը: Վերջինս այն միացրել է և, տեսնելով համակարգչի մեջ ծանոթի ու նրա եղբոր լուսանկարները, զանգահարել է նրանց՝ հայտնելով, որ գողոնը կարող է ետ վերադարձնել: Վերջիններս վերցրել են գողոնը և հեռացել:

Նույն ամսին, 19-ամյա երիտասարդի առաջարկով՝ ոսկյա զարդեր գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, երկու ընկերները միասին գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղի տներից մեկը և բացել տան մուտքի դուռը։ 22-ամյա ընկերը հսկել է տարածքը, իսկ 19-ամյա երիտասարդը ներս է մտել և մի քանի րոպե անց առանց որևէ բան գտնելու դուրս է եկել: Շարունակելով գողությունների շղթան՝ 2020թ. հոկտեմբեր ամսին, երկու ընկերները գտնվելով Երևանում, 19-ամյա երիտասարդը ընկերոջը առաջակել է ավտոմեքենա հափշտակել և դրանով տուն վերադառնալ: Տեսնելով Արգավանդ գյուղի խանութներից մեկի դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան՝ նրանցից մեկը հսկել է տարածքը, իսկ մյուսը երկաթյա լինգով կոտրել է մեքենայի ապակին, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ բոլոր չորս երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ 19-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսների նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: