Հայտարարվել են մրցույթներ, ընտրվել՝ ոչ մրցութային տարբերակ. պարեկային ծառայության մեքենաների դիզայնը կարող է փոխվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում արդեն 20 օր է՝ աշխատանքի է անցել պարեկային նոր ծառայությունը։ Պարեկների աշխատանքի հենց առաջին իսկ օրվանից հանրային ու մասնագիտական բուռն քննարկումների առիթ տվեցին ծառայության ավտոմեքենաների դիզայնն ու տարբերանշանը։ Բանն այն է, որ մեքենաների և պարեկների համազգեստի վրա ավելի աչքի զարնող են լատինատառ գրությունները,  հայատառ գրառումները շատ ավելի փոքր են ու գրեթե աննկատ։  Սոցիալական ցանցերի օգտատերերն անգամ նմանություն տեսան պարեկային ծառայության մեքենաների ու դեռևս 90-ականների հեռուստատեսային գովազդներից սպառողին հայտնի մաստակի արտադրությամբ զբաղվող ընկերության  ապրանքանիշի դիզայնի միջև։  

Լեզվի պետական կոմիտեն անդրադարձավ խնդրին՝ շեշտելով, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն։ Դա, ըստ էության, հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածին և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին։

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արա Ֆիդանյանը Factor.tv-ի հետ զրույցում նշել էր, որ դժգոհությունների մեծ ալիքի դեպքում մեքենաների դիզայնը կարող է վերանայվել։ Ֆիդանյանը նաև մեկնաբանել էր՝ մեքենաների վրա լատինատառ գրություններ են ծառայության տեսակից ելնելով, ինչպես նաև՝  օտարերկրացիների համար առավել ընկալելի լինելու նպատակադրմամբ։

Երեկ արդեն արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը հայտնեց՝ վերանայում են պարեկային ծառայողների մեքենաների դիզայնը։ Նա ևս հաստատեց՝ դա առավել քննարկված թեմաներից է և քննադատվել է ոչ միայն հասարակության, այլև պետական մարմինների կողմից։

«Նոր ծառայությունը չի կարող իդեալական լինել թե՛ իրականացրած ամենօրյա քայլերով և թե՛ նմանատիպ խնդիրներով»,- ասաց Հովսեփյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրային հնչեղություն ստացած խնդրի վերաբերյալ ուսումնասիրություն նախաձեռնեց։ Այժմ միավորման մասնագետները հարց են բարձրացնում՝ ինչու մինչև ծառայության մեկնարկը համապատասխան մարմինների հետ չի քննարկվել նոր պարեկային ծառայության տարբերանշանը և մեքենաների գունագրաֆիկ ձևավորումը։

Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդականն ասում է՝ մեքենաների թե՛ դիզայնի, թե՛ տարբերանշանի համար Ոստիկանության կողմից հայտարարվել է բաց մրցույթ, որի արդյունքում ստացել են որոշակի առաջարկներ։

Ըստ Իրազեկ քաղաքացիների միավորման՝  պարեկային նոր ծառայության տարբերանշանի և ամբողջական ձևավորման համար հայտարարված է եղել երկու մրցույթ։ Դրանցից մեկը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունն ԱՄՆ դեսպանատան հետ, մյուսը՝ ոստիկանությունը։ Արդարադատության նախարարությունը դիզայնի առաջարկությունների վերջնական փաթեթն ուղարկել է Ոստիկանություն։ Հաղթող է ճանաչվել ոստիկանության հայտարարած մրցույթի շրջանակներում, սակայն ոստիկանությունն ընտրել է իրենց ղեկավարության կողմից հավանության արժանացած տարբերակը՝ ոչ մրցութային կարգով։

Հանրային հնչեղություն ստանալուց հետո ՝ կփոխվի արդյոք պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը, թե ոչ՝ հարցը դեռ քննարկման փուլում է, սակայն արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդականը հույս է հայտնում, որ փոփոխված դիզայնը հասարակության համար առավել ակնահաճո կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան