«Պողպատե մանդատը» կօգտագործվի մարզպետարանի աշխատանքի որակի բարձրացման համար․ Շիրակի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 00:19
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստով պարտվեց «Կլուժին»
30.07.2026 | 23:29
Խուդաթյանն Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային համագործակցությունը
30.07.2026 | 23:14
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է հրամանատարական հավաքի մասնակիցներին
30.07.2026 | 23:07
«Աշխարհի առաջնությունը վաճառքի ենթակա չէ». ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունը
30.07.2026 | 23:02
Wildberries-ը իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը. հայտարարություն
30.07.2026 | 22:43
Հունաստանում անտառային հրդեհները շարունակում են տարածվել․ Կրետեում դրանք տարհանման և հրշեջների մահվան պատճառ են դարձել
30.07.2026 | 22:30
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.07.2026 | 22:26
Միրզոյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ծրագրերին առնչվող հարցեր
30.07.2026 | 22:16
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
30.07.2026 | 22:03
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն դուրս է գալիս քաղաքականությունից և փակում իր ընդդիմադիր կուսակցությունը
30.07.2026 | 21:52
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից, «Նոան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 21:40
Սարերում քաղաքացին մառախուղի պատճառով մոլորվել է. փրկարարները հայտնաբերել են նրան
30.07.2026 | 21:27
Աջափնյակում ուժեղացված ծառայություն է իրականացվել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց. ՆԳՆ
30.07.2026 | 21:13
Wildberries-ի ներկայացուցիչները վստահեցնում են՝ տուժած վաճառողների փոխհատուցման մեխանիզմները շուտով պատրաստ կլինեն
30.07.2026 | 21:00
ՀՀ-ն պիտի դնի 102-րդ բազայի դուրսբերման, երկաթուղին ՌԴ-ից վերադարձնելու հարցը․ պատժամիջոցները չի չեղարկի․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԸՀ ինքնաբացարկի դիմում ներկայացրած ու պատգամավորական մանդատից հրաժարված Հովհաննես Հարությունյանն առայժմ կշարունակի պաշտոնավարել որպես Շիրակի մարզպետ, մինչև որ հստակ քաղաքական որոշում կլինի։

«Այս պահին շարունակում եմ իմ գործունեությունը Շիրակի մարզպետի պաշտոնում, հետագայում քաղաքական թիմը որոշում կկայացնի՝ շարունակե՞մ այստեղ , թե՝ այլ աշխատանքի անցնեմ, թե՞ ընդհանրապես չաշխատեմ, արդեն դա քաղաքական որոշում կլինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Շիրակի մարզպետի պաշտոնում աշխատանքը շարունակելու դեպքում Հովհաննես Հարությունյանն ասում է, որ մեծ ուշադրություն կդարձնի մարզպետարանի աշխատանքի որակը բարձրացնելուն։

«Հիմնականում աշխատանքային որակի բարձրացումն է լինելու «պողպատե մանդատի» օգտագործումը, որովհետև օր առաջ պիտի շենացնել, հզորացնել երկիրը և ավելորդ ժամանակի կորուստ իմ կողմից ընդունելի չի լինելու։ Կլինեն նաև կադրային փոփոխություններ, իհարկե, այն աշխատակիցները, որոնց աշխատանքի մեջ չի լինի ամենակարևոր մոտիվացիան՝ երկիրը հզորացնելը, նրանց հետ ես ճանապարհ չեմ գնալու։ Այն աշխատակիցները, որոնք տեմպին չեն դիմանա, կարծում եմ, կհասկանան՝ անելիք չունեն այն թիմում, որտեղ այդ տեմպին հնարավոր չէ դիմանալ», -ասում է Հովհաննես Հարությունյանը։

Մարզպետը միաժամանակ բացառում է, որ քաղաքական հայացքները կարող են պատճառ դառնալ մարդկանց՝ մարզպետարանում աշխատանքի չընդունելու համար։

Արմիկ Մովսիսյան