Հայաստանում ամեն երկու աշխատող «պահում» է մեկ թոշակառուի

Լուրեր

01.11.2024 | 23:19
Հրդեհ Գյումրու տներից մեկում
01.11.2024 | 23:00
Թուրքիան 2021թ․ ի վեր մերժել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակել ավելի քան 8521 բանտարկյալների՝ թիրախավորելով քաղբանտարկյալներին
01.11.2024 | 22:44
Տաջիկստանում 1500 մարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ
01.11.2024 | 22:29
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են «օտարերկրյա գործակալների» մասին օրենք ընդունել՝ քննադատության դեմ պայքարելու համար․ Bloomberg
01.11.2024 | 22:14
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակ
01.11.2024 | 22:00
Զգուշացե՛ք, դռները չեն փակվում. քաոսային իրավիճակ` մետրոյի կայարաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:48
Գրիգորյան-Մուստաֆաև հանդիպումը ցույց տվեց՝ Ադրբեջանը կգնա սահմանազատման ուղիով․ Հրայր Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 21:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.11.2024 | 21:16
Ադրբեջանի Մեջլիսի նախագահն ու Բաքվում ՌԴ դեսպանը Եվրախորհրդարանի «հակաադրբեջանական գործողություններն» են քննարկել
01.11.2024 | 21:00
Բաքվում նավթավերամշակման գործարանի տարածքում գազի արտանետումից մշուշ է առաջացել` սուր հոտի տարածմամբ
01.11.2024 | 20:44
Կրեմլը՝ Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի հնարավոր մատակարարումների մասին
01.11.2024 | 20:30
Ան«վեթինգ» դատավորները․ ԲԴԽ-ն չունի բարեվարքության ստուգում չանցած դատավորների ցուցակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 20:18
Հրդեհ Ամիրյան փողոցի շենքերից մեկում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
01.11.2024 | 20:00
Մեծ առճակատում՝ Հարիսի և Թրամփի միջև․ ո՞վ կլինի ԱՄՆ-ի նոր նախագահը․ զրույց Տիգրան Մուղնեցյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 19:47
Թեհրանը կպատասխանի Իսրայելին մահացու հարվածով՝ օգտագործելով իր թաքնված հնարավորությունները․ իրանցի գեներալ
Բոլորը

Պաշտոնական վիճակագրության՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն, անցած տարվա արդյունքներով Հայաստանի կենսաթոշակառուների թիվը մեկ տարում մոտ 10 հազարով նվազել է։ Այս փաստը, սակայն, չի խանգարել, որպեսզի Հայաստանում առկա բնակչության մեջ կենսաթոշակառուների տեսակարար կշիռը շարունակի աճել, ինչի պատճառը շարունակվող արտագաղթի մեծ ցուցանիշն է։

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի կենսաթոշակառուների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, նվազում է։ Ստորև բերված աղյուսակում ներկայացված է կենսաթոշակառուների թիվը՝ վերջին վեց տարիներին․

2012 թ․   508 071
2013 թ․   515 340
2014 թ․   463 145
2015 թ․   465 802
2016 թ․   468 528
2017 թ․   458 194

Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրությունը որևէ կերպ չի պարզաբանում կենսաթոշակառուների թվի կտրուկ անկումը 2014 թվականին՝ 52 հազար 195-ով և անցած տարի՝ 10 հազար 334-ով։ Մնում է միայն ենթադրություններ անել։ Մասնավորապես, 2014-ի անկումը կարող է պայմանավորված լինել նախորդ երկու տարիներին կենսաթոշակառուների ցուցակներում արված զտումներով, որոնց արդյունքում նաև աղմկոտ քրեական գործեր հարուցվեցին, իսկ կենսաթոշակների վճարման պետական համակարգի ղեկավարներից մի քանիսը դատապարտվեցին։ Ինչ վերաբերվում է կենսաթոշակառուների թվի՝ անցած տարվա անկմանը, ապա այս դեպքում կարելի է ենթադրել, որ այդ հանգամանքը պայմանավորված է վերջին տասը տարիներին չդադարող արտագաղթով։ Այլ կերպ ասած, արտագաղթածների մի մասը կամ կենսաթոշակի տարիքի են եղել, կամ առնվազն տարիքային այդ սահմանին մոտ են եղել։ Արդյունքում, բնական երևույթի հետ գործ ունենք, երբ բնակչության թվի նվազմանը զուգահեռ անկում է ապրում նաև կենսաթոշակառուների թիվը։

Բայց ողջ խնդիրն այն է, որ բնակչության թիվը ավելի մեծ տեմպերով է նվազում։ Միևնույն ժամանակ՝ բնական աճի ցուցանիշը ևս կտրուկ նվազել է։ Արդյունքում, Հայաստանի բնակչության մեջ կենսաթոշակառուների տեսակարար կշիռը շարունակում է աճել։ Ստորև բերված աղյուսակում համադրել ենք Հայաստանի առկա բնակչության թիվը և դրանում կենսաթոշակառուների տեսակարար կշիռը։

2012 թ․    2 836 930    17,9%
2013 թ․    2 809 883    18,3%
2014 թ․    2 778 120     16,7%
2015 թ․    2 744 329     16,9%
2016 թ․    2 702 664     17%
2017 թ․    2 676 805     17,3%

Ի դեպ, առկա բնակչության թվի հաշվարկի հիմքում դրված թվերը ստացվել են հետևյալ կերպ․ 2011 թվականի մարդահամարի արդյունքներով ստացված 2 միլիոն 871 հազար 771 առկա բնակչության թվից հանել ենք հաջորդած տարիների՝ արտագաղթի ու բնական հավելաճի թվերի տարբերությունը։ Այլ կերպ ասած, առկա բնակչության փաստացի թիվը, որը կարող է ստացվել միայն մարդահամարի արդյունքում, վերը բերվածից կարող է փոքր լինել, բայց մեծ՝ ոչ։ Փաստացի, կարող ենք արձանագրել, որ մի կողմից Հայաստանի բնակչությունը ծերանում է։ Մյուս կողմից Հայաստանի բնակչության՝ կենսաթոշակառուների կեցությունը հոգալու բեռը, որը ընկած է աշխատունակ բնակչության ուսերին, գնալով ծանրանում է։ Այս պահին առկա թվերով ստացվում է, որ մեկ կենսաթոշակառուի կեցությունը հոգում են 2,21 աշխատողներ։

Հենց այս փաստն է պատճառը, որ վերջին երեք տարիներին ՀՀ իշխանությունները չեն համարձակվում կենսաթոշակները բարձրացնել՝ շատ լավ գիտակցելով, որ Հայաստանի տնտեսությունն այդ բեռի տակից չի կարողանա դուրս գալ։

Վահագն Հովակիմյան