Տեղ համայնքի բնակիչները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման նպատակով․ «Վեոլիա Ջուր»

Լուրեր

17.12.2025 | 18:25
ԱԱԾ-ն վարչապե՞տ, թե՞ քաղաքացի Փաշինյանի հորդորով է հոգևորականներին խնդրել զեղչել կաթողիկոսի անունը
17.12.2025 | 18:15
Պապոյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
17.12.2025 | 18:04
Եպիսկոպոսները հավատացյալներին կոչ են անում վաղը հավաքվել Մայր Աթոռում և պահանջել Գարեգին Բ-ից հեռանալ
17.12.2025 | 18:00
Օվերչուկը Երևանում է // Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը կարող է երկարաձգվել. ԼՈՒՐԵՐ
17.12.2025 | 17:54
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում, եթե ՌԴ-ն մերժի խաղաղության ծրագիրը. Bloomberg
17.12.2025 | 17:48
Կճոյանն է խնդրել սահմանափակել իր գործին հասանելիությունը Factor TV-ի հրապարակումից հետո․ Դատական դեպարտամենտ
17.12.2025 | 17:37
ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու համար
17.12.2025 | 17:25
Կիևի «Դինամոն» գլխավոր մարզիչ է նշանակել «Նոայի» դեմ խաղից առաջ
17.12.2025 | 17:14
Ըստ Vanity Fair պարբերականի՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը նշել է, որ Թրամփն ունի «ալկոհոլիկի բնավորություն», Մասկն էլ՝ թմրանյութեր է օգտագործում
17.12.2025 | 17:03
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին․ ստորագրվել են մի շարք երկկողմ փաստաթղթեր
17.12.2025 | 16:52
Կրեմլը սպասում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի Բեռլինում հանդիպումների արդյունքների վերաբերյալ
17.12.2025 | 16:42
Մարտունու մի գազալցակայանում հայտնաբերվել են թույլատրելի նորմը 8 և 10 անգամ գերազանցող շեղումներ
17.12.2025 | 16:33
Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր գործիչը կրկին կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայություն
17.12.2025 | 16:24
Վրաստանում ձերբաակալվել են Հայաստանից սահմանն անօրինական կերպով հատած օտարերկրացիներ
17.12.2025 | 16:16
Բասկետբոլի Հայաստանի հավաքականները կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներն ահազանգել էին, որ համայնքում խմելու ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ կան հատկապես ամռանը։

Factor.am-ը տեղեկացրել էր, որ փորձել է պարզաբանում ստանալ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունից, սակայն հեռախոսազանգերն անպատասխան էին մնացել։ Factor.am-ը նաև գրավոր հարցում էր ուղարկել ընկերությանը՝ հասկանալու, թե ինչու համայնքում խմելու ջուր չկա, և երբ կկարգավորվի այդ խնդիրը։ «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը սահմանված ժամկետներում պատասխանել է մեր հարցմանը և համայնքում խմելու ջուր չունենալը բացատրել այն հանգամանքով, որ բնակիչներն այն օգտագործում են ոռոգման նպատակով։ Հարցման պատասխանում, մասնավորապես, նշվում է․

«Ի պատասխան ձեր գրության՝ տեղեկացնում ենք, որ Սյունիքի Տեղ գյուղի որոշ տարածքներում առաջացած վիճակը հետևանք է նույն գյուղի բնակիչների կողմից խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու: Այդ մասին է վկայում թեկուզ այն, որ առաջին իսկ, քիչ թե շատ, հորդառառ անձևից հետո բողոքները ջրամատակարարումից դադարում են:
Իհարկե, մենք պայքարում ենք ջրի ապօրինի օգտագործման դեմ, սակայն ուղղակի ֆիզիկապես ի վիճակի չենք արդյունավետ վերահսկել ջրի նպատակային օգտագործումը. ոռոգման համակարգի բացակայության պարագայում տվյալ երևույթը կրում է զանգվածային բնույթ:

Ընդ որում խնդիրը նոր չէ, և այն սրանում է, ինչպես դուք իրավացիորեն նշում եք, ամռանը: Տարբերությունն այն է, որ այս տարի աննախադեպ շոգ եղանակներով պայմանավորված նույնքան աննախադեպ կերպով ավելացել է ոռոգմանն ուղղվող խմելու ջրի քանակը: Մենք իհարկե անում ենք ամեն ինչ գյուղին տրվող ջրաքանակի ավելացման համար, սակայն մեր հնարավորություններն էլ սահմանափակ են:

Կարծում ենք, ստեղծված իրավիճակում իր խոսքը պետք է ասի նաև գյուղի հանրությունն ու համայնքապետարանը, առանց որի խնդրահարույց է ջրամատակարարման շուտափույթ կարգավորումը Տեղ գյուղում»։

Նշենք՝ Տեղի համայնքապետ Ներսես Շադունցը մեզ հետ զրույցում ընդգծել էր, որ խնդիրը կարգավորելու համար նախևառաջ պետք է լուծել ոռոգման ջրի խնդիրը, ըստ այդմ՝ խմելու ջուրը կօգտագործվի իր նշանակությամբ։ Ըստ նրա՝ խնդիրը կարգավորելու համար նախագիծ է ներկայացրել Կառավարությանը և, եթե այդ նախագիծն իրականանա՝ Տեղ համայնքում մոտավորապես 65-70%-ով կլուծվի ջրի հարցը։

 

Արփի Հակոբյան