Ռոմանոս Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Գայանե Գաբրիելյանին

Լուրեր

09.06.2026 | 12:43
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ գործարքը կարող է կնքվել «երկու կամ երեք օրից»
09.06.2026 | 12:34
Ինչու Արփինե Սարգսյանը չի ներկայացել ԱԺ` բյուջեի կատարողականը ներկայացնելու
09.06.2026 | 12:25
Դոնալդ Թրամփը քնել է NBA-ի եզրափակիչի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:17
ՆԳ նախարարի տեղակալը` ընտրությունների օրը տեղի ունեցած միջադեպերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 12:10
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը՝ օգոստոսի 2-ին // ԵՄ-ն՝ ՀՀ-ի դեմ Մոսկվայի հիբրիդային հարձակումների մասին․ ԼՈՒՐԵՐ
09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
Բոլորը

ՀՀ վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գայանե Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։ Այսօր Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Ներկայացնելով Գայանե Գաբրիելյանին, նախարարի պաշտոնակատար Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նորանշանակ տեղակալի՝ պետական համակարգում երկար տարիների աշխատանքի փորձը և մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան նոր լիցք ներարկել և  արդյունավետության նոր սանդղակ սահմանել նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով վարչապետի պաշտոնակատարին և նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանին վստահության համար՝ տիկին Գաբրիելյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձն ու գիտելիքները մեծ նվիրումով ներդնել շրջակա միջավայրի կայուն զարգացման ուղղությամբ։

Գայանե Գաբրիելյանին  վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության 4 վարչությունների, 2 ՊՈԱԿ-ների և «Բնապահպանական ծրագրերի իրականացման  գրասենյակ» ՊՀ-ի աշխատանքները։