Թերևս ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը, և այն համապատասխանեցնել աշխարհաքաղաքական մարտահրավերներին. Բաբաջանյան

Լուրեր

18.05.2026 | 10:31
Թրամփը զգուշացնում է Իրանին՝ գործարքի «ժամանակը սպառվում է»
18.05.2026 | 10:17
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 18-ի դրությամբ
18.05.2026 | 10:02
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:02
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 10:01
«Ուժեղ Հայաստան» դաշինքի 10 ձերբակալված աջակիցներից 6-ը կալանավորվել է
18.05.2026 | 09:46
ՃՏՊ Այնթապում․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է
18.05.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
Բոլորը

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը գրել է.

 

«Մենք չպետք է տրվենք պատրանքի, որ աշխարհաքաղաքական ուժային որևէ կենտրոն մեզ նայում է բարի, որևէ այլ կենտրոն՝ չար աչքով: Բոլորը մեզ նայում են իրենց շահերի պրիզմայով, դա օբյեկտիվ իրողությունն է, հետևաբար մենք էլ մեր անվտանգային այլընտրանքները դիտարկելիս պետք է դրանց վեկտորները չափենք այն շահերով, որ կարող են ունենալ այդ վեկտորների հասցեատեր պետությունները:

Այլ կերպ ասած, մենք պետք է հասկանանք և առավելագույնս հստակ ձևակերպենք ոչ միայն այն, թե ինչ ենք մենք ուզում, այլ նաև, թե ինչ են ուզում այս ռեգիոնում և մեզանից այն ուժային կենտրոնները, որոնց հետ մենք կառուցում ենք անվտանգային երկարաժամկետ հարաբերություններ կամ մտադիր ենք կառուցել, աշխատել այդ ուղղությամբ:
Ի վերջո, այդ դիսկուրսը մենք պետք է զտենք ավելորդ զգայական և գեղագիտական բառապաշարից ու հռետորաբանությունից և առավելագույնս մոտեցնենք այսպես ասած մաթեմատիկական տրամաբանության, այսինքն չոր «թվեր», չոր հաշվարկ: Եվ թերևս առանցքայինը:

Երբ մենք խոսում ենք այլընտրանքի, բազմազանության ու դիվերսիֆիկացիայի մասին, մենք ոչ միայն չպետք է դրանից դուրս թողնենք համահայակական ռեսուրսը և շրջանակը, այլ ավելին՝ մենք պետք է դիտարկենք այն որպես «ճարտարապետական առանցք» և բացառիկ մեխանիզմ, որը թույլ կտա բարդ աշխարհում գտնել մանևրի առավելագույն «փափուկ» միջավայրը:

Ըստ այդմ, թերևս ժամանակն է վերանայել Սփյուռք-Հայաստան հարաբերության մեխանիզմը և այն համապատասխանեցնել աշխարհաքաղաքական մարտահրավերներին: Խոսքը աշխարհաքաղաքական փաթեթավորման մասին չէ, այլ մշակումների հիմքում չափման, պրիզմայի, որից պետք է բխեն աշխատանքային օրակարգերը:

Անկասկած է թերևս, որ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի մեխանիզմը նոր իրողություններում Հայաստան-Սփյուռք հարաբերության բավարար մեխանիզմ չէ: Սա չի նշանակում ավտոմատ վերադարձ Սփյուռքի նախարարության, բայց արդիական մեխանիզմի հարցը հրամայական է»: