ԱՀԿ-ն մտադիր է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք նվիրատվության ծավալները

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովի շրջանակներում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մասնակից երկրների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկել ոլորտային գործակցությանն առնչվող ուղղությունները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործակցության ցանկալի և առաջնահերթ խնդիրներին, մասնավորապես՝ առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը, առողջության առաջնային պահպանման օղակի (պոլիկլինիկական ծառայության) գործունեությանը: Հանդիպման առանցքում COVID-19 համավարակով պայմանավորված՝ Հայաստանում իրականացվող պատվաստումային գործընթացն էր, պատվաստանյութերի ձեռքբերման հնարավոր տարբերակներին առնչվող հարցերը, այդ թվում հումանիտար օգնության ճանապարհով:

Возможно, это изображение (3 человека)

Ներկայացնելով Հայաստանում տարվող պատվաստումային գործընթացը՝ պատվաստանյութերի՝ մարդասիրական օգնության շրջանակում լրացուցիչ խմբաքանակներ ստանալու, ինչպես նաև գնման եղանակով ձեռքբերելու անհրաժեշտությունը, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է պատվաստանյութերի ինչպես հնարավոր բազմազանության ապահովման, այնպես էլ դրանց ժամանակին մատակարարման կարևորությունը: Նա անդրադարձել է նաև փոխատվության սկզբունքով պատվաստանյութերի տրամադրմանը, որի դեպքում մի երկիրը մյուսին կարող է ժամանակավոր տրամադրել պատվաստանյութ՝ նախատեսված ժամկետում վերադարձնելու պայմանով, այդ կերպ երկրների միջև ապահովելով պատվաստանյութերի ակտիվ շրջանառություն, միաժամանակ լուծելով մի երկրում պատվաստանյութերի ավելցուկի, իսկ մյուսում՝ բացակայության խնդիրը:

Հանս Կլյուգեն գոհունակություն է հայտնել Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների առնչությամբ՝ առանձնակի կարևորելով շոշափելի ձեռքբերումներն ու կյանքի կոչված ծրագրերի արդյունավետ իրականացումը: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի հետ ԱՀԿ-ի աշխատանքներն այսուհետև առավել ինտենսիվ բնույթ կկրեն՝ այդ համատեքստում մտադրվելով ավելացնել Հայաստանին տրամադրվելիք նվիրատվության ծավալները: