44-օրյա պատերազմը` լուսանկարիչների աչքերով. «Մարդը բարձրագույն արժեք է» խորագրով ցուցադրություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Մշակույթ
22.07.2021 | 22:37Այսօր՝ հուլիսի 22-ին, «Հոդված 3» ակումբում կայացավ «Մարդը բարձրագույն արժեք է» խորագրով ցուցադրություն։ Ցուցահանդեսը պատկերում է 44-օրյա պատերազմի տարբեր փուլերը։ Ըստ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանի՝ ցուցադրության նպատակն է լուսանկարների միջոցով աշխարհին ցույց տալ պատերազմի իրական պատկերը։
«Մեզ համար հատկապես 44-օրյա պատերազմը մարդու իրավունքների տոտալ խախտում էր, և աշխարհը ևս մեկ անգամ պետք է տեսնի ու իմանա, որ խախտվել են մարդու իրավունքները, միջազգային հումանիտար օրենքներն ու հռչակագրերը»,- Factor.tv-ի հետ զրույցում ասաց Աբրահամյանը։Ցուցադրությունը այցելուների համար բաց կլինի մինչև հուլիսի 28-ը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան