Անվտանգության սարքեր՝ ԱԺ նիստերի դահլիճի մուտքերի մոտ. իրավապահնե՞րն են զգուշանում, թե՞ պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.09.2026 | 02:47
ՀՀ-ում սպասում են Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. վարչապետի ելույթը ՄԱԿ-ում
24.09.2026 | 23:24
Ապարան քաղաքում, Կայք բնակավայրում, Վանաձոր քաղաքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
24.09.2026 | 23:15
Հայկական ծագման արտահանումը Չինաստան աճել է 76, ԵՄ՝ 69 տոկոսով. Պապոյան
24.09.2026 | 22:59
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետ
24.09.2026 | 22:43
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.09.2026 | 22:37
Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել հայկական արտադրանք գնել
24.09.2026 | 22:28
ԵՄ-ն RT France-ի նախկին ղեկավարի նկատմամբ սահմանափակող միջոցներ է կիրառել ՌԴ հիբրիդային սպառնալիքների շրջանակում
24.09.2026 | 22:15
Քասախի կիրճ տանող ճանապարհի հարակից հատվածում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ
24.09.2026 | 22:02
Արտաքսված ադրբեջանական քաղհասարակությունը ԵԽ-ին կոչ է անում Բաքվի դեմ միջոցներ ձեռնարկել
24.09.2026 | 21:50
Քննարկվել են ՀՀ Կառավարության և կորպորացիայի միջև համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր
24.09.2026 | 21:44
Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր
24.09.2026 | 21:31
ԱՄՆ-ը ձգտում է Հայաստան-Ադրբեջան տարանցիկ համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորության․ ինչ է քննարկվել Նյու Յորքում TRIPP-ի հետ կապված
24.09.2026 | 21:20
Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 21:10
Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
24.09.2026 | 21:00
Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անվտանգության աննախադեպ միջոցառումներ՝ խորհրդարանում։ Օրեր առաջ տեղադրվել են սարքեր, որոնց միջով այսուհետ պետք է անցնեն բոլոր պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճ մուտք գործելիս։ Ցանկացած կասկածելի իրի հայտնաբերման դեպքում սարքն ազդանշան կարձակի։

Ուշագրավ է, որ անվտանգության լրացուցիչ միջոցառումները ձեռնարկվում են 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկից անմիջապես առաջ։

Արդյո՞ք իշխող ուժը վտանգ է տեսնում խորհրդարան մուտք գործող երկու ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի և Արթուր Վանեցյանի ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքի մեջ. իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասում է՝ անվտանգությունն ուժեղացնելու որոշումն իրավապահ մարմիններն են կայացրել։

Իշխող ուժից մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ընդգծում է, որ իրենց թիմում անվտանգության առումով մտահոգություններ չկան, դրանք իրավապահների մոտ են։

Մինչ խորհրդարանում նորընտիր պատգամավորների գալուն են պատրաստվում, ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարած ուժերը լքում են Ազգային ժողովը՝ 3 տարվա գործունեությունից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան