Նիկոլ Փաշինյանին էին փնտրում, որ սպանեն, չստացվեց, գրավեցին շենքեր. ի՞նչ քաղաքական հետապնդում. Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
Բոլորը

Factor TVն զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրված պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ

-Պարո՛ն Մելքոնյան, Երասխի ուղղությամբ կրակոցներով, Գեղարքունիքում և Սյունիքում ռազմական բախում հրահրելով Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի ղեկավարության և քաղաքացիների վրա։ Ի՞նչ է Ադրբեջանի ուզածը, պահանջները որո՞նք են։

-Ադրբեջանը պատերազմը չի համարում ավարտված, և հիմա քանի որ գործողություններն ընթանում են Հայաստանի սահմանամերձ շրջաններում, իրենք ուզում են սադրանքներով ներքաշել Հայաստանին պատերազմի մեջ։ Նրանք ունեցել են ծրագիր՝ վերցնելու Սյունիքը, բայց քանի որ չի ստացվել, հիմա նպատակ ունեն մեզ պատերազմի մեջ ներքաշել։ Մենք լավ ենք գիտակցում, որ պատերազմը հիմա մեզ ձեռնտու չի և չենք ներքաշվի, բայց դա չի նշանակում, որ մենք մեր սահմանները թողել ենք առանց պաշտպանության։ Մենք պաշտպանում ենք ամբողջ Հայաստանի սահմանագիծը, սահմաններն անառիկ են այսօրվա դրությամբ։ Կային փոխադարձ կրակոցներ Երասխում, Վարդենիսի հատվածում, դրանք միշտ էլ լինելու են։ 1994 թվականից մինչև 2020 թվականը բոլոր սահմանամերձ շրջաններում կրակոցներ էին լինում։

-Ռազմական դիվանագիտությունն Ադրբեջանի ղեկավարության մարտավարությունն է՝ կրակել, սադրել և քաղաքական պահանջներ ներկայացնելով՝ զիջումներ ստանալ։ Հայաստանն ունա՞կ է այս ամենին դիմակայելու։ 

Ադրբեջանն այս կրակոցներով ցանկանում է այնպես անել, որ վախեցնի Հայաստանի ժողովրդին, ղեկավարությանն ու բանակին, և դրա դիմաց կորզի տարածքներ, միջանցքի խնդիր է բարձրացնում։ Բայց մենք դա թույլ չենք տա, մեր սահմանները կարող ենք պահել անառիկ ու կարող ենք դիմադրել, և եթե պատերազմ հրահրեն, մենք դրան էլ պատրաստ ենք։

-ՀՀ զորամասերի ի՞նչ ծավալ է մասնակցել ռազմական գործողություններին։ Կարծես թե ադրբեջանական կողմը թյուր կարծիք ունի, որ ՀՀ բանակ այլևս գոյություն չունի, և սանձարձակ վարքագիծն արդյունք է տալու։ Կխնդրեմ՝ փարատե՛ք այդ կասկածները։

Նախ՝ ադրբեջանցիները քանի որ հաղթել են, դա փաստ է, և իրենք այդ հաղթական բանը փորձում են շարունակել, «դուխ» ցույց տալ, բայց չէ՞ որ մենք ունենք հայկական բանակ։ Մենք վերականգնել ենք մեր ուժերը, անցել է արդեն ութ ամիս։ Եվ հիմա էլ բանակում փոփոխություններ են կատարվում։ Մենք ասել ենք, որ գնում ենք պրոֆեսիոնալ բանակի, այդ քայլերը սկսել ենք ու գնում ենք այդ ճանապարհով։ Մենք կատարում ենք կադրային փոփոխություններ և լինելու են նոր փոփոխություններ, մանավանդ, երբ արդեն կառավարությունը վերջնականապես ձևավորվի, դրան զուգահեռ՝ նաև բանակում է փոփոխություններ կատարվում։ Բանակն իր մեջքն ուղղել է և ի վիճակի է պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանները։

-Պարո՛ն Մելքոնյան, երեկ սկսվեց Վազգեն Մանուկյանի գործով դատական պրոցեսը։ Նրան իշխանության զավթման, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի մեղադրանք է առաջադրված։ Հիշելով փետրվարյան իրադարձությունները, բանակի այն ժամանակվա ղեկավարության գործողություններն ինչպե՞ս եք գնահատում։ Ի՞նչ էր փորձ արվում անել և ինչպե՞ս է այս կառավարությունը աշխատելու իր հրաժարականը պահանջած գեներալների հետ։

Այդ ժամանակ գոյություն ուներ՝ 17 մինուս էր, թե պլյուս էր․․․ խմբավորում կար, որ Վազգեն Մանուկյանն էր ղեկավարում, և նա ասում էր, որ բանակը պետք է շրջապատի կառավարության շենքը, գրավի և այլն։ Այդ մարդիկ, որ պայմանավորված էին քաղաքական ուժերի հետ, իրենք պետք է գրավեին կառավարությունը։ Նոյեմբերի 10-ին գրավեցին այդ ուժերն Ազգային ժողովը, սպանելու աստիճան ծեծեցին ԱԺ նախագահին, սկսեցին ման գալ վարչապետին, նրա տուն մտան, իրենք ման էին գալիս վարչապետին, որ սպանեն։ Այսինքն՝ Հոկտեմբերի 27-ի կրկնությունն էր այդ ժամանակ տեղի ունենում։ Երբ որ դա չստացվեց, Վազգեն Մանուկյանը բանակին էր կոչ անում։ Բայց բանակը այնքան խելամիտ եղավ, որ չգնաց այդ մարդկանց հետևից ու ևս մեկ խայտառակություն չեղավ մեր երկրում։

-Վազգեն Մանուկյանի կողմնակիցները նրա ներգրավմամբ քրեական գործին քաղաքական հետապնդման պիտակն են կպցնում։ Ի՞նչ կարող եք ասել։

-Քաղաքական հետապնդում որտե՞ղ եք տեսնում։ Իր կոչերը՝ հեղաշրջում անել, գրավել և այլն, բոլորն են տեսել, ինքը չի կարող հրաժարվել դրանից։ Գոյություն ունի համապատասխան կետ Քրեական օրենսգրքում, որի համար պիտի պատժվի, որիշ բան չեն ասում, ի՞նչ քաղաքական հետապնդում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան