Մշտադիտարկման այցեր Սյունիքի մարզի նախակրթարաններ

Լուրեր

05.06.2026 | 19:30
ՀՀ-ն զենք է վաճառել 2 երկրի․ նոր երկրների վաճառքներ կլինեն․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 19:29
ՄԻՊ-ը ուսումնասիրում է «Արմատ մեդիա»-ում իրականացված խուզարկության հանգամանքները
05.06.2026 | 19:20
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
05.06.2026 | 19:17
Կրեմլի «Մատրյոշկա»-ն կեղծ լուրերի նոր շարք է տարածում Հայաստանի մասին․ The Insider
05.06.2026 | 19:14
ԿԸՀ-ն ժամը 22:00-ին նիստ կգումարի՝ քննելու «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու դիմումը
05.06.2026 | 19:10
Էլինա Ավանեսյանը մրցաշարի կմասնակցի Հայաստանի հավաքականի կազմում
05.06.2026 | 18:58
Այս հարցը պետք է լուծվի վաղը՝ մինչև 24։00-ն. Եգորյանը՝ ԿԸՀ հանձնված դիմումի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:47
«Մարտի 1»-ի գործով մեղադրանք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանին և ևս 4 նախկին աշխատակցի
05.06.2026 | 18:41
Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավերի վրա «նախազգուշական» հրթիռներ և ԱԹՍ-ներ արձակելու մասին
05.06.2026 | 18:30
ՌԴ-ի սանկցիաներին պետք է դիմանալ և դիմակայել․ ՀՀ ինքնիշխանությունը սակարկելի չէ․ Գարեգին Չուգասզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 18:18
Վարժական հավաքները մեկնարկելու են ընտրություններից 2 օր անց․ հավաքների ամսաթվերը Կառավարությունը հրապարակել է հունվարին
05.06.2026 | 18:09
Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»
05.06.2026 | 18:00
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիներին
05.06.2026 | 17:51
Նոր ձերբակալություններ ու կալանավորումներ՝ ընտրությունների նախաշեմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 17:42
«Հանրապետություն»-ը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի թիվ 3 մանկապարտեզ, Ախլաթյանի միջնակարգ և Իշխանասարի հիմնական դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Բոլոր նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային ռեժիմով։ Դասերը սկսվում են 9.00-ին և ավարտվում 13.00-ին։

ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:

Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ: