Դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները կկայացվեն համաճարակաբանական իրավիճակի գնահատմամբ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է հանդիպում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Աշխատանքային քննարկմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Կարեն Թռչունյանը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ դասապրոցեսի կազմակերպման վերաբերյալ որոշումները պետք է փոխօգտավետ լինեն և՛ կրթական, և՛ առողջապահական ոլորտների համար:

«Անխոս, պետք է հաշվի առնենք հանրապետությունում առկա համաճարակաբանական իրավիճակը և ըստ այդմ՝ գտնենք լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության, պատվաստումային գործընթացների ներկայիս դինամիկան և դրանցով պայմանավորված դասապրոցեսի կազմակերպման ձևերի վերաբերյալ դիրքորոշումը. «Հասկանալի է, որ սովորողներն ամիսներ շարունակ պետք է չզրկվեն առկա ձևաչափով կրթությունից, բայց և պետք է չկորցնել զգոնությունը: Այս իրավիճակում ամբողջ աշխարհն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում զգուշորեն վերաբերել հակահամաճարակային սահմանափակումները թուլացնելու հարցին: Ուսումնական գործընթացն առկա ձևաչափով կազմակերպելու համար առաջնահերթ անհրաժեշտ է պատվաստումների բավարար մակարդակ»:

Կողմերը համակարծիք են եղել, որ դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսհաստատությունների աշխատակիցների շրջանում պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%:

Անդրադարձ է կատարվել նաև սանիտարական և համաճարակային այն պահանջներին, որոնց բավարարման դեպքում հնարավոր կլինի կազմակերպել կրթական գործընթացը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ակտիվ աշխատում է միջազգային գործընկերների հետ՝ դպրոցներին անհրաժեշտ միջոցներով ապահովելու նպատակով. «Դպրոցները կստանան հակահամաճարակային կանոնները պահելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը: Այս առումով որևէ խնդիր չի առաջանա»:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև պատվաստման գործընթացն ուսումնական հաստատություններում կազմակերպելու հնարավորություններին: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ աշխատակիցների կողմից ցանկության դեպքում Առողջապահության նախարարությունը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բժշկական կրթական ծրագրեր իրականացնող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ծրագրերի որակը բարձրացնելու տարբերակները, դրանց համապատասխանությունն առողջապահական համակարգի ներկայիս պահանջներին:
Նշված հարցերի վերաբերյալ վերջնական և արդյունավետ որոշում կայացնելու նպատակով կողմերը բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: