ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Չինաստանին մեղադրում են համաշխարհային կիբերլրտեսության մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միացյալ Նահանգները, Կանադան, ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Ճապոնիան ու Նոր Զելանդիան դատապարտում են Չինաստանի կողմից իրականացվող կիբերլրտեսությունը, որը, ըստ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, «լուրջ սպառնալիք է» տնտեսության եւ ազգային անվտանգության համար:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսաքին երկուշաբթի օրն ասել է, որ Բայդենի վարչակազմն ունի Չինաստանի դեմ հավելյալ գործողությունների դիմելու իրավունք: Վաշինգտոնում Չինաստանի դեսպանությունն այս առնչությամբ դեռեւս հանդես չի եկել մեկնաբանությամբ:

Չինաստանի պաշտոնատար անձինք նախկինում հայտարարել էին, որ Չինաստանը նույնպես դառնում է հաքերային հարձակումների զոհ, եւ որ Պեկինը դատապարտում է այդ գործողությունները:

Եթե Վաշինգտոնը եւ նրա ջերմ աջակիցները, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան ու Կանադան ուղղակիորեն դատապարտում են Չինաստանին հաքերային հարձակումներ իրականացնելու մեջ, մյուս երկրները ցուցաբերում են ավելի զսպված մոտեցում: Օրինակ ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե դաշինքն ու նրա անդամները «ընդունում են» Պեկինի դեմ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեծ Բրիտանիայի կողմից հնչող մեղադրանքները: Եվրոպական միությունը կոչ է անում Չինաստանին դադարեցնել «կիբերհարձակումների թունավոր» գործունեությունը:

Սակայն Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարում է, որ հաքերային հարձակումները առնչվում են Չինաստանի Պետական անվտանգության նախարարության հետ: «Մայքրոսոֆթ» ընկերությունը, որի սերվերները հարձակման էին ենթարկվել այս տարվա սկզբին, նույնպես դատապարտում է Չինաստանին:

ԱՄՆ-ի անվտանգության եւ հետախուզական գործակալությունները նկարագրում են Չինաստանի պետության կողմից հովանավորվող հիսուն միջոցներ:

Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց մտահոգություններն են այս առնչությամբ ներկայացրել Չինաստանի իրենց պաշտոնակիցներին:

Ըստ հաղորդագրությունների, իրականացվող հաքերային հարձակումների նպատակն օդագնացության, պաշտպանության, կրթության, կառավարության, առողջապահության, կենսադեղագործության ճյուղերից առեւտրային գաղտնիքներ հափշտակելն է:

Նման հարձակումների են ենթարկվել Ավստրիան, Կամբոջան, Կանադան, Գերմանիան, Ինդոնեզիան, Մալայզիան, Նորվեգիան, Սաուդյան Արաբիան, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգները:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազի տեղակալ Լիսա Մոնակոյի կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, թե «Քրեական մեղադրանքների համաձայն, Չինաստանը շարունակում է կիբերհարձակումների միջոցով հափշտակել այլ երկրների ստեղծածը` անտեսելով երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները»: