Արմեն Չարչյանի կալանքը գրավով փոխարինելու հարցով որոշումը դատարանը կհրապարակի վաղը կեսօրին

Լուրեր

19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց «Իզմիրյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի գործով դատավարությունը։

Նիստի սկզբին պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատարան՝ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին։

Հիշեցնենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը՝ կալանավորելով նրան մեկ ամիս ժամկետով։ Դատարանը հաստատված էր համարել հնարավոր խոչընդոտման ռիսկը, ինչը պաշտպանների դիտարկմամբ՝ այս պահի դրությամբ ընդհանրապես վերացել է, քանի որ քրեական գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, ավելին՝ Չարչյանի դեմ չկա որևէ մեղադրական բնույթի ցուցմունք։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց, որ գործով անցնող բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, տվել ցուցմունքներ, հետևաբար, Չարչյանը, մնալով ազատության մեջ, չի կարող ազդեցություն ունենալ գործով վկաների նկատմամբ։

Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց, որ թեև գտնում են, որ Արմեն Չարչյանի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ, ընդունելի են համարում գրավի կիրառումը՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։

Դատավոր Վահե Միսակյանն էլ նշեց, որ ամեն դեպքում որոշակի չափ պետք է ասել, քանի որ դատարանի հայեցողությունը լայն հասկացություն է.

«Այդ դեպքում գրավի նվազագույն շեմը կարող ենք դիտարկել 10 մլն դրամը»,– ասաց Վարդևանյանը։

Մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ դատարանը պետք է անփոփոխ թողնի որոշումը, իսկ ամբաստանյալը՝ մնա կալանքի տակ։ Ըստ մեղադրողի՝ Չարչյանը մեծ հեղինակություն է վայելում, ինչը բարձրացնում է վկաների վրա ներազդելու և քննության ընթացքը փոփոխելու ռիսկը։

Նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև ամբաստանյալ Չարչյանը։ Նրա խոսքով՝ կալանքի տակ չմնալու իր գերակա շահը՝ ՀՀ քաղաքացիների առողջությունն է։

Դատավարական կողմերին լսելուց հետո, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 21-ին ժամը 12։00-ին։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Ըստ քրեական գործի՝ Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրյան» ԲԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին և քվեարկել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ՝«Հայաստան» դաշինքի օգտին: Վերջինս դաշինքի անդամ և պատգամավորության թեկնածու է։

Նշենք՝ Չարչյանը հրաժարվել է ցուցմունք տալ, հայտարարելով, որ իր արարքը հանցագործություն չէ և ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել որևէ գործողության։

Ռոզա Վարդանյան