ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է 2020-21թթ․ հանրակրթական տարին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

2020-2021 թթ. ուսումնական տարում ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 95 շրջանավարտ (192 հավակնորդից) արժանացել է գերազանցության մեդալի: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում պարգևատրել են մեդալակիր շրջանավարտներին: Միջոցառմանը մասնակցել են նաև 2019-2020 թթ. ուստարվա գերազանցության մեդալի արժանացած շրջանավարտները, որոնց համար կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի չէր կազմակերպվել մեդալների հանձնման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը, ողջունելով և շնորհավորելով մեդալակիրներին, համոզմունք է հայտնել, որ նրանց ուսանողական տարիները ևս ձեռքբերումներով կանցնեն. «Պատիվ ունենք ձեզ հանձնելու այս մեդալները, որոնց արժանացել եք փայլուն ուսումնառության շնորհիվ: Դուք ավարտել եք կյանքի կարևոր շրջափուլ՝ սկսելով մեկ այլ կարևոր շրջան, որը ևս, համոզված եմ, պատվով եք անցնելու: Դուք մեր երկրի հարստությունն ու իրական տերն եք: Ցանկանում եմ, որ մեր երկրի ապագայի վերաբերյալ ձեր լավագույն պատկերացումները իրականություն դառնան: Առանձնահատուկ շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում ձեր ուսուցիչներին: Առանց նրանց ամենօրյա աշխատանքի և նվիրումի հնարավոր չէր լինի հասնել նման արդյունքի: Խոնարհվում եմ մեր բոլոր ուսուցիչների առջև: Ցանկանում եմ, որ նրանք մշտապես տեսնեն իրենց աշակերտների նմանօրինակ ձեռքբերումները, իսկ մենք պետք է գործադրենք անհրաժեշտ ջանքեր, որպեսզի ուսուցիչը մշտապես լինի բարձունքում, իսկ ուսուցչի աշխատանքը դառնա գերագույն և ինչ-որ տեղ դժվարահաս կարգավիճակ»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ևս համոզմունք է հայտնել, որ մեդալակիր շրջանավարտների ձեռքբերումները շարունակական են լինելու. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ այս կարևոր արդյունքի համար: Վերջին ուսումնական տարիները բավականին բարդ պայմաններում անցան: Շատ ուրախ եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին՝ կարողացել եք ավարտին հասցնել ձեր սկսած կարևոր գործը: Վստահ եմ՝ բոլորդ մեծամեծ ձեռքբերումներ եք ունենալու և նույն հաջողությամբ սովորելու եք նաև մասնագիտական կրթության շրջափուլում: Կանենք առավելագույնը, որպեսզի նպաստենք ձեր կյանքի հաջորդ փուլերում ավելի մեծ հաջողությունների գրանցմանը»:

Նախորդ տարի գերազանցության մեդալ ստացած շրջանավարտներից 4-ը պարգևատրման արարողությանը մասնակցում էին արդեն զինվորի կարգավիճակով: Վահրամ Դումանյանը նրանց բեմ է հրավիրել և առանձնահատուկ շնորհակալություն հայտնել. «Հպարտանում ենք բոլորովդ, սակայն այս տղաներն առանձնակի շնորհակալության են արժանի: Դուք մեր պարծանքն եք: Ձեզ խաղաղ ծառայություն և քաջառողջություն եմ մաղթում: Մենք մշտապես ձեր կողքին ենք»:

Պարգևատրման արարողության ավարտին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք մեծապես վերաբերել են կրթության ոլորտի բարեփոխումներին, բուհերում նոր մասնագիտությունների ներդրմանը:

«Կրթական բարեփոխումները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն, սակայն պետք է հասկանալ, որ այսօրվա փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն որոշ ժամանակ անց: Սա տևական գործընթաց է: Կրթության ոլորտը շատ զգայուն համակարգ է, որտեղ չի կարելի ցուցաբերել շտապողականություն և կատարել տարատեսակ փորձարկումներ»,- ասել է Վահրամ Դումանյանը և վստահեցրել, որ նախարարությունն անում է առավելագույնը՝ խնդիրներին արդյունավետ և նպատակային լուծում տալու համար: