Երթևեկության կանոնների խախտումներն արձանագրող բջջային հավելվածը գործարկվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
19.07.2021 | 12:32Երթևեկության կանոնները խախտող վարորդներին բացահայտելու գործում ոստիկաններին կարող են օգնել նաև քաղաքացիները: Հանդիպակաց երթևեկություն դուրս գալուց մինչև մեքենայից աղբ նետել. կարելի է լուսանկարել և ուղարկել ՃՈ խախտումների արձանագրման կենտրոն:
«Դրա համար հարկավոր է ներբեռնել “Road Control Armenia” բջջային հավելվածը, որն արդեն գործարկվել է»,- ասված է ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում: