ԵԽ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը

Լուրեր

30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
Բոլորը

Եվրամիությունը պատրաստ է դրական դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործում: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ անել խաղաղության և առաջընթացի հասնելու համար, ինչ տարրեր պետք է հաշվի առնել տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար։ Ես հնարավորություն ունեցա այդ հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ։ Ես դիմեցի և՛ Հայաստանի վարչապետին, և՛ Ադրբեջանի նախագահին և հասկացրի, որ Եվրոպական միությունը պատրաստ է դրական դեր խաղալ այդ հարցում»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Շառլ Միշելը։

Շառլ Միշելի խոսքով ՝ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ միջնորդական գործունեությանը։

«Բայց դա չի խանգարում ԵՄ-ին կիսվել իր փորձով, աջակցություն ցուցաբերել ավելի մեծ անվտանգության, կայունության և, որ ամենակարևորն է, տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցում, որոշ գաղափարներ առաջարկել խաղաղ գործընթացի հնարավոր առաջխաղացման համար»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Շառլ Միշելն այցելել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ ԵԽ նախագահը նաև այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Խոր վիրապ, շրջայց է կատարել Երևանի մետրոպոլիտենում։