ԶԼՄ ներկայացուցիչները քաղաքապետարանում և ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ կներկայացնեն

Լուրեր

13.03.2026 | 14:21
Իրաքում ԱՄՆ ինքնաթիռի վթարի հետևանքով անձնակազմի 4 անդամ է զոհվել
13.03.2026 | 14:15
Հավաքվել ենք Բեռնում՝ նշելու ՀՀ դեսպանության բացումը Շվեյցարիայում․ Միրզոյան
13.03.2026 | 14:10
ԱԲ-ով ստեղծված բովանդակությունը պետք է մակնշվի․ պահանջը խախտելու համար տուգանք է սահմանվում
13.03.2026 | 13:56
3 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
13.03.2026 | 13:50
Մի խումբ ցեղասպանագետներ մտահոգություն են հայտնել Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից հեռացման կապակցությամբ
13.03.2026 | 13:43
Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի և եղբորորդու գործը դատարանում է
13.03.2026 | 13:38
Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատարի հետ
13.03.2026 | 13:32
Արման Ծառուկյան․ Ինձ ասել են, որ հանդիպելու եմ Տոպուրիա – Գեյջի մենամարտի հաղթողի հետ
13.03.2026 | 13:27
Ահազանգ ԿԲ-ից. զեղծարարները թիրախավորում են քաղաքացիների բանկային տվյալները
13.03.2026 | 13:23
Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 13:19
Միրզոյանը Բեռնում ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը
13.03.2026 | 13:14
Մարզչական նշանակումներ՝ բասկետբոլի Հայաստանի հավաքականներում
13.03.2026 | 13:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը ողջ է, բայց «վիրավոր»
13.03.2026 | 12:56
Վարկերի տոկոսադրույքները մարզերում տարբեր են․ որտեղ են բարձր, որտեղ՝ ցածր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 12:45
Դատավորը մերժել է եկեղեցու ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը
Բոլորը

Հայաստանում գործող մի շարք ՀԿ-ներ, ԶԼՄ ներկայացուցիչներ ու ազատ լրագրողներ պատրաստակամություն են հայտնել քաղաքապետարանում և ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել և ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ քաղաքապետարանից պահանջել են անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները: Հայտարարությունը՝ ստորև.

 

Երևանի քաղաքապետարանը լրագրողական որոշ շրջանակների քննարկմանն է առաջադրել իր վարչական շենքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի կազմակերպման վերաբերյալ առաջարկներ։ Ակնհայտ է, որ քաղաքային իշխանության այս նախաձեռնության դրդապատճառը ոչ թե առօրյա գործունեության ընթացքում առաջացած անհրաժեշտությունն է, այլ փետրվարի 19-ին քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։ Այդ օրը «Ա1+» հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները ավագանու ընդդիմադիր «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ուղեկցությամբ նկարահանում իրականացնելիս բախվել են բիրտ խոչընդոտման։ Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը նախ թույլ չի տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին շարունակել շփվել ընդդիմադիր գործչի հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է նրանց անցնել ավագանու անդամի աշխատասենյակ և ստիպել է լքել շենքը։  

 

Հանրային քննադատությանն արժանացած այս միջադեպից հետո քաղաքային իշխանությունը մտադրություն հայտնեց կանոնակարգել լրագրողների աշխատանքը քաղաքապետարանում, սակայն իրականում, ինչպես երևում է առաջարկված փաստաթղթից, փորձում է իր գործունեությունը լուսաբանելու անհիմն սահմանափակումներ կիրառել։ Այս մոտեցման ջատագովները ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարաբերությունների նոր պայմանների անհրաժեշտությունը հիմնավորում են քաղաքապետարանի շենքը հատուկ պահպանվող օբյեկտների ցանկում ներառված  լինելու հանգամանքով: Մինչդեռ ներկայացված առաջարկներն ուղղված են բուն ավագանու աշխատանքները ոչ թափանցիկ դարձնելուն:

 

Լրագրողների քննարկմանը ներկայացված փաստաթուղթը, ըստ էության, հավատարմագրման նոր կարգ է, որն իր տրամաբանությամբ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների չափանիշներին և հակասում է «Տեղական ինքնակառավարման մասին» «Զանգվածային լրատվության մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքների մի շարք դրույթներին։

 

Հաշվի առնելով այս ամենը, մենք՝ ներքոստորագրյալներս, պատրաստակամություն ենք հայտնում երկշաբաթյա ժամկետում քաղաքապետարանում և ավագանիում լրագրողների աշխատանքը կազմակերպելու վերաբերյալ առաջարկություններ պատրաստել և ներկայացնել խնդրով զբաղվող պատասխանատուներին, իսկ մինչ այդ Երևանի քաղաքապետարանից պահանջում ենք.

 

  • կասեցնել վերոհիշյալ փաստաթղթի ընդունման գործընթացը,
  • անփոփոխ թողնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ աշխատելու պայմանները՝ բացառելով որևէ խտրականության և անհիմն սահմանափակումների դրսևորումները և հարգելով խոսքի ու տեղեկատվության ազատությունները, լրագրողի անկաշկանդ գործելու, ինչպես նաև հանրության՝ իշխանությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավունքները։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

«ԱՄԲՐԵԼԼԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՑԱՆՑ» ՀԿ

«ԱԶԱՏ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ» ՕՐԱԹԵՐԹ

«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹ

«FACTOR.am» ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ

«ILUR.am» ԱՌՑԱՆՑ ՕՐԱԹԵՐԹ

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ

«ՎԵԼԵՍ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ՀԿ

«ԸՆԴԴԵՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՄԱՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՀԿ

ՀՅՈՒՄԱՆ ՌԱՅԹՍ ՀԱՈՒՍ ԵՐԵՎԱՆ

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՊՐՈՄԵԴԻԱ-ԳԵՆԴԵՐ» ՀԿ

«ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎՐՈՊԱ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ

ՍԱՌԱ ԽՈՋՈՅԱՆ, ԲԼՈՒՄԲԵՐԳԻ հայաստանյան թղթակից

ԱՆՆԱ ՊԱՊԻԿՅԱՆ, լրագրող («Հրապարակ» օրաթերթ)

ՏԱԹԵՎ ԱՅՎԱԶՅԱՆ, լրագրող (armday.am)

ԱՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ֆոտոլրագրող

ՆԱՆԵ ՄԱԿՈՒՉՅԱՆ, անկախ լրագրող