Իսրայելում ցողունային բջիջների հիման վրա կորոնավիրուսի դեմ դեղամիջոց են մշակել

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

COVID-ի դեմ նոր՝ ցողունային բջիջների օգտագործման վրա հիմնված դեղամիջոցի փորձարկումների առաջին փուլը հաջողությամբ ավարտվել է իսրայելական Հայֆա քաղաքի «Ռամբամ» կլինիկայում, «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել են նոր դեղամիջոցի մշակողները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նրանց խոսքով ՝ օրվա ընթացքում ընդամենը երեք ներարկումներ են պահանջվել, որպեսզի նորմալացնեն սատուրացիայի մակարդակը եւ զգալիորեն բարելավեն հիվանդների վիճակը։ Ներկայում մասնագետներն անցնում են փորձարկման երկրորդ փուլին:

Ինչպես պատմել է գլխավոր հետազոտող Թոմեր Բրոնշտեյնը, ավելի վաղ Bonus BioGroup Ltd ընկերությունը տարիներ շարունակ զբաղվել է ցողունային բջիջների ուսումնասիրությամբ ՝ դրանցից պլաստիկ վիրաբուժության եւ օրթոպեդիայի մեջ օգտագործելու նպատակով ոսկրային հյուսվածքի աճեցման համար: Հետազոտությունները ցույց են տվել, որ ցողունային բջիջների հիման վրա ստեղծված դեղը կարող է բացառիկ արդյունավետ լինել COVID-ի բուժման համար:

«Ցողունային բջիջներն ունեն իմունային համակարգը հանգստացնելու հատկություն։ Կարելի է ասել, որ նրանք օրգանիզմում աշխատում են որպես շտապ օգնություն։ Օրինակ, եթե կան վնասված հյուսվածքներ, այդ բջիջները կարող են վերականգնել հյուսվածքը։ Դրանք կարող են վերականգնել վնասված հյուսվածքները իմունային համակարգը հանգստացնելու միջոցով։ Հենց այդ հատկությունն է, որ մենք օգտագործում ենք, երբ փորձում ենք կորոնավիրուսի ժամանակ բուժել ցիտոկինային մրրիկը օրգանիզմում։ Մենք այդ բջիջները սկզբնական տեսքով չենք օգտագործում, մենք դրանցում որոշակի փոփոխություններ ենք մտցնում՝ փոքր, բայց դրանք օգնում են ուժեղացնել դրանց ազդեցությունը հիվանդի օրգանիզմում բորբոքային գործընթացների դեմ», – ասել է Բրենշտեյնը։

Հետազոտողների խոսքով՝ ցողունային բջիջները վերցվում են առողջ մարդկանց մոտից, մշակվում են կենսառեակտորում հատուկ տեխնոլոգիայով, բջիջներում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ, դեղամիջոցի պատրաստման ողջ գործընթացը տեւում է շուրջ 10 օր: Դեղը արտադրվում է ենթամաշկային ներարկման դեղաձեւով։