«Վախենում ենք՝ մահանա»․  «Զոն նայողը»  25 օր է՝ հացադուլ է անում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը չի միջամտում քրեական հեղինակություն Արկադի Պապյանի հացադուլին։ Նա արդեն 25 օր է, հացադուլի մեջ է և պահվում է հացադուլավորների համար նախատեսված խցում։ Արկադի Պապյանի հարազատները Factor.am-ին հայտնեցին, որ նա ծայրահեղ հյուծված է, հրաժարվում է դեղորայքից։ «Վախենում ենք, որ մահանա», – ասաց Արկադիի ընկերներից մեկը։

Հացադուլի 25 օրերին նրան ոչ ոք չի այցելել։ «Ոչ մեկին պետք չի, որ մարդը մահանում է», – ասում են հացադուլավորի հարազատները։ Արկադի Պապյանին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար։

Դատախազությունը հաղորդել էր, որ փաստեր ունի, թե «Վանաձոր» ՔԿՀ-ի 10 պաշտոնյաներ հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանի գլխավորությամբ առանձնապես խոշոր չափի՝ 2.750.000 ՀՀ դրամի, կաշառք են վերցրել «զոն նայողներից», որի դիմաց թույլատրել են թղթախաղը, արգելված իրերի և նյութերի մուտքը, խցերի դռներ են բաց թողել, և այլն։ Արկադի Պապյանը և մյուս հեղինակությունը՝ ազգությամբ եզդի Թամազ Ֆերոյանը իրենց ընկերների միջոցով փոխանցում են, որ իրենց դեմ առաջ քաշած մեղադրանքները շինծու են, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում խցերի դռները միշտ էլ որոշակի ժամերի բացվել են եւ որ  իրենց դեմ  ապացույցներ չկան։ Նրանք մեղադրանքը չեն ընդունում։

«Վանաձոր» ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանը նույնպես չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները և հրաժարվում է ցուցմունք տալուց։

Սյուզան Սիմոնյան