Պաշտոնյաների կյանքին վտա՞նգ է սպառնում. ԱԺ֊ում ուժեղացված հսկողություն կլինի․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը 8-րդ գումարման խորհրդարանի գործունեության մեկնարկին զուգահեռ՝ Ազգային ժողովում խստացված հսկողություն է իրականացնելու: Կառավարությունը հուլիսի 15-ի նիստում չզեկուցվող և գաղտնի որոշման նախագծով ՊՊԾ-ին լրացուցիչ 113 միլիոն դրամ հատկացրեց:

Ըստ գաղտնի որոշման նախագծի՝ Հատուկ ծառայությանն այս գումարը հատկացվում է պետական պահպանության օբյեկտների, ինչպես նաև նրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի՝ շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների անվտանգության ապահովման հիմնավորմամբ: Նախագծում չի նշվում, թե հատկապես որ կառույցի մասին է խոսքը, սակայն, ըստ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, խոսքը Ազգային ժողովի շենքերի մասին է:

Factor TV-ի տեղեկություններով էլ՝ վերջերս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է արդեն 8-րդ գումարման խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամների հետ՝ քննարկելու ԱԺ պաշտոնների բաշխման հարցերը։ Միաժամանակ, Փաշինյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ խորհրդարանում խստացված ստուգվելու են ոչ միայն ընդդիմադիր, այլ նաև իշխանական պատգամավորները, ինչպես նաև կառույց մուտք գործող ցանկացած անձ:

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն արդարացված է համարում Կառավարության կողմից ՊՊԾ-ին խոշոր գումար հատկացնելը: Շեշտում է՝ նույն խորհրդարանում տեղի է ունեցել Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, որի ժամանակ սպանվել են ԱԺ նախագահը, պատգամավորներ, վարչապետը և նախարարներ: Բացի այս, պատգամավորը հիշեցնում է 2020 թվականի նոյեմբերի դեպքերը, երբ 44-օրյա պատերազմից հետո ծեծի ենթարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, հարձակման ենթարկվեցին կառավարական շենքերը, իսկ ԱԱԾ-ն հրապարակեց գաղտնալսում, որտեղ քննարկվում էին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի տարբերակներ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարած ընդդիմադիր ուժերից չկան այնպիսի վտանգներ, որոնք կարող էին առիթ հանդիսանալ, որ իշխանությունները միլիոնավոր դրամներ հատկացնեին իրենց անվտանգության ծառայությունը խստացնելու համար:

Փորձեցինք նաև այս թեմայի շուրջ զրուցել Հայկ Կոնջորյանի հետ, որը ղեկավարելու է ՔՊ խմբակցությունը, սակայն վերջինս խուսափեց մենկաբանություն տալուց՝ պատճառաբանելով, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո, երբ քաղաքացիները ներխուժեցին կառավարական շենքեր, իշխանությունները որոշեցին փակել ԱԺ-ի դարպասները, իսկ Կառավարության դռները և պատուհաները ճաղապատվեցին: Փաշինյանին ուղեկցող դիպուկահարների և ոստիկանական զորքերի ներկայությունն էլ սովորական դարձավ հանրության համար:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան