Բաքվում կրկին հետաձգվել է շիրակցի ռազմագերիների շինծու քրգործով դատական նիստը

Լուրեր

24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:02
«Հաստատել եք քաղաքի հատակագիծ, որով իմ որոշումները մնացել են, բայց դրա պատճառով ինձ դատում էին»․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:56
Ադրբեջանը պետք է վերադարձնի Հայաստանի հողերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:48
Ռուսաստանը ծովով բենզինի առաջին խմբաքանակը կստանա Թուրքիայից
24.08.2026 | 17:40
«Պարոն Ղազարյան, ինչի՞ չեք դմփդմփացնում»․ «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:38
Ծանրորդ Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ում
24.08.2026 | 17:32
Երկաթուղին մեր սեփականությունն է, կտնօրինենք այնպես, ինչպես ուզում ենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:25
Իտալական Suardi-ն դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության
24.08.2026 | 17:12
Սա էն դեպքն ա, որ ՀՀ դատական համակարգը կոնկրետ ընտրակաշառքի հովանավոր ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 17:01
Ես չեմ նահանջելու, արմատախիլ ենք անելու քրեական ենթամշակույթը. Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:57
Զելենսկին հայտնել է, որ «փոխանակման հատուկ փուլի» շրջանակում Ուկրաինա է վերադարձել 10 զինծառայող
24.08.2026 | 16:47
Ռուսաստանի հավաքականը դարձյալ չի մասնակցի շախմատի Համաշխարհային օլիմպիադային
24.08.2026 | 16:39
Ոչինչ թող ՀՀ-ն ոչնչանա, բայց 3000 թուրք ու ադրբեջանցի հետը վնասվի․ էս ի՞նչ մոտեցում ա․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 16:30
ՀՀ-ն գնում է ԵՄ․ հանրաքվեն՝ դիմումից հետո, վիզաների ազատականացումը՝ 2029-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում այսօր նշանակված շիրակցի 13 ռազմագերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատական նիստը հետաձգվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավոր Էլդար Իսմայիլովը հայտարարել է, որ փաստաբան Էլմիրա Իսմայիլովան նամակ է ուղարկել դատարանին ու հայտնել, որ չի կարող նիստին մասնակցել առողջական խնդիրների պատճառով։ Դատավորը նշել է, որ փաստաբանի բացակայության պայմաններում անհնար է նիստ անցկացնել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 22-ին։

Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին, որ այսօրվա նիստում սպասվում է գործի փաստաթղթերի ուսումնասիրություն և դատաքննության ավարտ։

Շիրակցի 13 ռազմագերիներն են՝ Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը, Մարտին Աղրամանյանը։

Հայ գերիների այս խմբի շինծու գործով նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին։ Բաքուն հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործեր է հարուցել՝ ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ կատարելու մեղադրանքով։

Նշենք, որ վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հետաձգվում են շիրակցի ռազմագերիների շինծու քրեական գործերով դատական նիստերը, բոլոր դեպքերում՝ փաստաբանի բացայակության պատրվակով։

Էմմա Չոբանյան