Որքանով են արդյունավետ պատվաստումները COVID-19-ի նոր տարբերակների դեմ պայքարում. մասնագետներ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Այս պահին COVID-19 յոթ պատվաստանյութ ստացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավանությունը: Կորոնավիրուսի նոր տարբերակների զարգացմանը զուգահեռ հարցեր են առաջ գալիս յուրաքանչյուր պատվաստանյութի արդյունավետության մասին:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի Դելտայի տարբերակի տարածմանը զուգահեռ, առաջ են գալիս զեկույցներ, ուր նշվում է, որ նույնիսկ որոշ պատվաստված մարդիկ վարակվում են COVID-19-ով: Բայց այս դեպքում հիվանդույունն անցնում է ավելի մեղմ: Բոլոր պատվաստանյութերը շարունակում են համապատասխանել հիմնական չափանիշների, ասում են մասնագետները:

«Նրանք շատ արդյունավետ են գործում՝ ապահովելով այն, ինչ մենք ցանկանում ենք, և պաշտպանում մարդկանց լուրջ հիվանդություններից և մահից»,- ասում է Վաշինգտոնի համալսարանի առողջապահության ոլորտի փորձագետ Բիլ Փոուդերլին:

Վերջերս Իսրայելում վարակների թվի արագացումը մտավախություն առաջ բերեց, որ որոշ պատվաստանյութեր կարող են ավելի թույլ լինել Դելտայի տարբերակի դեմ պայքարում: Բայց Փոուդերլին ասում է, որ պատվաստումը կանխում է ամենավատ ելքով դեպքերը, ինչպես դա ցույց տվեց իր հարազատ Միսուրի նահանգի համավարակի ալիքը:

«Նրանք արձանագրում են Իսրայելի նման վարակման դեպքեր պատվաստված մարդկանց մոտ, սակայն չեն արձանագրում հիվանդանոց տեղափոխման դեպքեր: Բոլոր հոսպիտալացումները, և, ցավոք, մահերն արձանագրվում են այն մարդկանց մոտ, ովքեր չեն պատվաստվել»,- ասում է Բիլ Փոուդերլին:

Որոշ պատվաստանյութեր ավելի լավ են, քան մյուսները իմունային համակարգը նախապատրաստելու հարցում:

Moderna- ի և Pfizer- ի mRNA պատվաստանյութերը, ընդհանուր առմամբ, արտադրում են առավելագույն հակամարմիններ, որին հաջորդում են Johnson & Johnson, Oxford University-AstraZeneca պատվաստանյութերը և Ռուսաստանի Sputnik V- ն: Չինաստանի Sinovac և Sinopharm պատվաստանյութերը զբաղեցնում են արդյունավետ պատվաստանյութերի սանդղակում վերջին հորիզոնականները:

Բոլորն էլ արտադրում են բավարար հակամարմիններ` բնօրինակ շտամի դեմ պայքարելու համար: Բայց հակամարմինների մակարդակը սկսում է ավելի շատ նշանակություն ունենալ այլ տարբերակների պարագայում, ասում են մասնագետները:

Լոնդոնի կայսերական քոլեջի բժշկության ոլորտի փորձագետ Փիթեր Օփենշաուն չի բացառում, որ փոքր-ինչ ավելի նվազ հզորության պատվաստանյութի պարագայում, որն այնքան էլ ուժեղ իմունային արձագանք չի հարուցում, Դելտա շտամով հիվանդությունը կարողանում է ճեղքել պաշտպանությունը: Նա շեշտում է սկան, որ չնայած դրան պատվաստանյութը որոշակիորեն պաշտպանում է հիվանդության ավելի ծանր ընթացքից:

Pfizer, Moderna, AstraZeneca, J & J և Sputnik V պատվաստանյութերը, կարծես, ավելի լավն են, քան Sinpharm- ը և Sinovac- ը ՝ մարմնի երկրորդ պաշտպանական գիծը ակտիվացնելու հարցում, որը կոչվում է T բջիջներ:

«Պատվաստանյութերը, որոնք ունակ են պահուստային իմունային արձագանք առաջացնել, ինչպես T բջիջները, ավելի լավ պաշտպանություն են ապահովում վիրուսային բազմազան տարբերակների դեմ պայքարում, քան ոչ ակտիվացված պատվաստանյութերը, որոնք միայն հակամարմիններ են առաջացնում»,- նշում է Վաշինգտոնի համալսարանի պատվաստանյութերի փորձագետ Դեբորա Ֆուլերը:

Դրա հետ մեկտեղ Ֆուլերը գտնում է , որ Sinopharm և Sinovac պատվաստանյութերը շատ նման են գրիպի դեմ տարեկան պատվաստմանը. կատարյալ չեն, սակայն ավելի լավ է, քան չլինելը: Նա նկատում է, որ հաճախ լսում է արձագանքներ մեկ անգամ պատվաստված մարդկանցից, ովքեր չեն ցանկանում կրկին պատվաստվել, քանի որ հիվանդացել են կորոնավիրուսով: Նա շեշտում է, որ պատվաստանյութի բացակայությունը կարող էր հանգեցնել շատ ավելի ծանր հիվանդության ընթացքի, ուստի ժամանակին պատվաստումը շատ կարևոր է: Բոլոր պատվաստումները կարևոր են, գտնում է նա՝ ընդգծելով, որ պատվաստումը օգնում է դանդաղեցնել վիրուսի տարածումը, որը նշանակում է, որ ավելի քիչ շանսեր կան վտանգավոր տարբերակների զարգացման համար: